Մինչև 2025 թվականը Երկրի ուղեծրում զբոսաշրջիկների համար հյուրանոց կկառուցվի

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամերիկյան Orbital Assembly ընկերությունը հայտարարել է մինչև 2025 թվականը Երկրի ուղեծրում գիտական հետազոտությունների համար տիեզերակայան, իսկ զբոսաշրջիկների համար՝ հյուրանոց կառուցելու պլանների մասին։ Այս մասին հայտնում է Gizmodo-ն։

Նախագծի համաձայն՝ այնտեղ կարող են մնալ 28 տիեզերական զբոսաշրջիկներ, որոնք կապրեն օղակի շուրջ տեղադրված 61 մետր տրամագծով հինգ մոդուլներում, որոնք իրենց պտույտով արհեստական ձգողականություն կստեղծեն։

Pioneer կայանը կլինի առաջին երկու կոմերցիոն կայաններից, որոնք նախատեսվում է կառուցել ուղեծրում: Երկրորդը կկարողանա ընդունել 400 տիեզերական զբոսաշրջիկի։

«Մեր կայանը անվտանգ և հուսալի մոդուլային կառույց է, որը կսկսի եկամուտներ բերել ավելի շուտ, քան մեր մրցակիցների կայանները, որոնց հետ պայմանագրեր է կնքել NASA-ն»,- ասել է Orbital Assembly-ի գործադիր տնօրեն Ռոնդա Սթիվենսոնը։

Այս կայանները պետք է կառուցվեն մինչև 2030 թվականը և պետք է փոխարինեն միջազգային տիեզերական կայանին, որը շահագործումից դուրս կգա 2030 թվականին։ Այն նախատեսվում է խորտակել Խաղաղ օվկիանոսի ջրերում։

Տաթև Ֆռանգյան