ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Իրանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարին

Լուրեր

19.05.2024 | 20:46
Որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան՝ պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն․ ՀՀ ԱԳՆ
19.05.2024 | 20:37
Բարեկամական ողջույններից հետո մեզ լրջորեն անհանգստացրել է ուղղաթիռի արտակարգ վայրէջքի լուրը․ Ալիև
19.05.2024 | 20:08
Իրանի նախագահին ուղեկցող թղթակիցը մանրամասներ է հայտնել
19.05.2024 | 19:59
Ուշադիր հետևում ենք իրավիճակին․ Շառլ Միշելը՝ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի վթարի մասին
19.05.2024 | 18:32
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է, փրկարարները փորձում են հասնել դեպքի վայր
19.05.2024 | 17:27
Արարատ Միրզոյանը մայիսի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Վիեննա
19.05.2024 | 17:15
Իրանի նախագահին և ԱԳ նախարարին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել
19.05.2024 | 16:23
Մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
19.05.2024 | 15:41
Ալիևը հուսադրող է համարել սահմանազատման գործընթացի սկիզբը
19.05.2024 | 14:49
ԱԱԾ հայտարարությունը՝ Կիրանցի մուտքը փակելու մասին
19.05.2024 | 14:45
Կասկադում Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգ կկայանա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2024 | 13:47
Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվել է. փաստաբան
19.05.2024 | 13:28
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով
19.05.2024 | 12:42
ԳՇ պետը հետևել է ՀՀ ԶՈՒ-ի ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության գործնական փուլին
19.05.2024 | 12:10
Ալիևն ու Ռաիսին մասնակցել են Գիզ-Գալասի ամբարտակի բացմանը
Բոլորը

Այսօր՝ ապրիլի 28-ին, Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԻԻՀ ֆինանսների նախարար  Էհսան Խանդուզիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԻԻՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալը, Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպանը եւ փոխդեսպանը․ տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական առեւտրաշրջանառության զարգացմանը, մասնավորապես՝ տարանցիկ բեռնափոխադրումների մասով փոխադարձ նպաստավոր պայմանների ստեղծման, ինչպես նաեւ երկու երկրների ֆինանսական համակարգերի արդիականացման, առեւտրաշրջանառության ծավալների ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր:

Պարոն Խանդուզին ընդգծել է, որ հայ-իրանական տնտեսական հարաբերությունները մշտապես եղել են թափանցիկ, ինչն էլ իր հերթին նպաստել է համագործակցության շարունակականությանը եւ ընդլայնմանը: