Հայաստանը ցույց տվեց, որ ունի քաղաքացիական հասարակություն. Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել BBC -ին

Լուրեր

14.10.2026 | 18:50
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
14.10.2026 | 18:32
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
14.10.2026 | 18:19
Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
14.10.2026 | 18:10
ՀԷՑ-ի հարցով առաջիկայում Կառավարության որոշում է սպասվում // ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 18:05
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Երևանում է
14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
14.10.2026 | 17:52
Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա
14.10.2026 | 17:42
Պրեմիում տաքսի ծառայության անվան տակ քաղաքացիներից 8,5 մլն դրամ են հափշտակել․ ՊԵԿ-ը խարդախության դեպք է բացահայտել
14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
14.10.2026 | 17:20
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում
Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
14.10.2026 | 17:03
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել
14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
Բոլորը

Հայաստանը ցույց տվեց, որ ունի քաղաքացիական հասարակություն, խիզախ ու հպարտ քաղաքացիներ, ովքեր կարող են արտահայտել իրենց կարծիքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ BBC News-ին տված իր հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ նշելով, որ անկախ նրանից, թե Հայաստանում ներքաղաքական ինչ գործընթացներ են տեղի ունենում, դա հեղափոխություն է, թե ոչ, կարևորն այն է, որ երկրում գոյություն ունեն իրենց ձայնը տեղ հասցնող քաղաքացիներ:

«Ամենից առաջ պետք է նշեմ, որ ես Սահմանադրության պահպանման երաշխավորն եմ: Ինչպես դուք արդեն տեսել եք, Երևանի փողոցներում մեծ ցույցեր են, որոնք տարիների ընթացքում արձանագրված խնդիրների արդյունք են, որոնք հասցեագրված ու լուծված չեն եղել, կլինի կոռուպցիա, սոցիալական անարդարություն, թե այն, որ երիտասարդներն այստեղ չեն տեսնում պայծառ ապագա՝ չնայած իրենց տաղանդին ու լավ կրթությանը:

Շատ գործոններ, ինչպես նաև երկխոսության պակասը կառավարության և մարդկանց միջև»,- նշել է Արմեն Սարգսյանը: Նա հավելել է, որ ինքն ունի մեծ դերակատարում՝ հորդորելու յուրաքանչյուրին Սահմանադրության համաձայն գտնել լուծումներ այս ճգնաժամում:

Արմեն Սարգսյանը նաև երախտագիտության խոսք է հայտնել ՀՀ երրորդ նախագահ և նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հասցեին, ով, նրա խոսքով, անսացել է ժողովրդի ձայնին ու հրաժարական տվել վարչապետի պաշտոնից:

«Այլ երկրներում ու այլ ժամանակներում նախագահները պայքարում են իրենց քաղաքական կարիերայի համար մինչև վերջ, բայց նախկին նախագահ ու վարչապետ Սերժ Սարգսյանը ցուցաբերեց խիզախություն ու հրաժարական տվեց՝ ցույց տալով, որ այս երկիրը կարող է գնալ ժողովրդավարական ու ազատ ճանապարհով»,- ասել է նախագահ Արմեն Սարգսյանը: