Հետընթաց՝ որոշումների կայացման մեջ քաղհասարակության ներգրավման հարցում․ «ՔՀԿ չափիչ-2021» զեկույցը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Վերջին 2 տարիներին որոշումների կայացման գործընթացում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավման տեսանկյունից հետընթաց է նկատվում։ Այս մասին նշվում է «ՔՀԿ չափիչ Հայաստան-2021» զեկույցում։

«Ամենամեծ խնդիրը, որ այստեղ արձանագրել ենք, խորհրդարանի հետ է կապված։ Խորհրդարանն անում է որոշակի քննարկումներ ու հանրային լսումներ, բայց օրենսդրական մակարդակով որևէ մեխանիզմ չկա պարտադրող։ Լսումները հայեցողական են, եթե Կառավարությունը պարտավոր է օրենսդրական նախաձեռնություններն e-draft-ում տեղադրել, ապա խորհրդարանի դեպքում դա պարտադիր չէ։ Գիտեք, որ շատ օրենսդրական նախագծեր հիմա հենց խորհրդարանը հեղինակում է, քննարկում, անցկացնում, և ՔՀԿ-ներն այդ առումով ոչինչ չեն կարողանում անել»,- նշում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Տաթևիկ Մարգարյանը։

Փորձագետները խնդիրներ են տեսնում նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ֆինանսավորման մատչելիության հարցում։ Իրավաբան Անուշ Հակոբյանի խոսքով՝ Հայաստանում թեև միջազգային աղբյուրներից նվիրատվություններ, դրամաշնորհներ ստանալու համար օրենսդրական որևէ խոչընդոտ չկա, այնուամենայնիվ, գործնականում քաղհասարակության ներկայացուցիչները կարող են թիրախավորվել ֆինանսավորման աղբյուրների պատճառով։

«Օրինակ՝ 2020 թվականին ավելացել էր թիրախավորումը և ատելության խոսքը մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր կազմակերպությունների նկատմամբ կամ այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք, օրինակ, ֆինանսավորվում են Բաց հասարակության հիմնադրամների կողմից։ Ուստի այստեղ պետությունը պետք է ավելի համարժեք պաշտպանություն ապահովի ՔԿՀ-ներին ապատեղեկատվությունից և ատելության խոսքից»,- նշում է ԹԻՀԿ իրավաբանը։

Ինչ վերաբերում է հավաքների ազատությանը, զեկույցի հեղինակները նշում են, որ թեև այն պաշտպանվում է օրենսդրությամբ, այնուամենայնիվ, գործնականում բազմաթիվ են դեպքերը, երբ պետությունը չի կարողացել երաշխավորել և պաշտպանել հավաքների մասնակիցների իրավունքները։

«Մարդկանց հարկադրել են մասնակցել կամ հետ են պահել մասնակցելուց հավաքներին, վարչական ռեսուրսի չարաշահում է եղել, և ինչպես նախկինում, այնպես էլ այժմ ունենք անհամաչափ ուժի կիրառման դեպքեր։ Մենք նաև այս զեկույցի մեջ անդրադարձել ենք Ֆիզգորոդոկի հետ կապված հավաքին, որը քաղաքացիական էր և էլի խնդրահարույց էր, որովհետև խախտումների բազմաթիվ դեպքեր արձանագրվեցին»,- նշում է ԹԻՀԿ փորձագետ Տաթևիկ Մարգարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան