Ավանում մեքենաներ ջարդած և մարդկանց ծեծի ենթարկած խումբը կապված է Տարոն Մարգարյանի հետ (լուսանկարներ)

Լուրեր

22.01.2026 | 13:53
Արման Ծառուկյանը ֆուտբոլ է խաղացել Գլեյնդեյլի հայկական թիմի խաղացողների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.01.2026 | 13:45
ՄԻՊ-ը` Նարեկ Սամոնյանին չայցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.01.2026 | 13:37
Ես բռնապետ եմ, բայց երբեմն բռնապետ է պետք. Թրամփ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.01.2026 | 13:31
Չէինք պատկերացնի, որ Մայր Աթոռի տարածքը կասպատակեն 100-ավոր ԱԱԾ-ականներ. Մանուկյանը` եպիսկոպոսաց ժողովն Ավստրիայում անցկացնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.01.2026 | 13:24
Գրենլանդիայի համաձայնագիրը պահպանում է Դանիայի ինքնիշխանությունը կղզու նկատմամբ. ԱՄՆ-ը ցանկանում է ամրապնդել իր ռազմական ներկայությունը. Axios
22.01.2026 | 13:18
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները կընդլայնվեն․ կոնցեսիոն պայմանագիրը երկարաձգվում է մինչև 2067 թվականը
22.01.2026 | 13:10
Ընտրություններին մասնակցության հարցը քննարկում ենք. Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.01.2026 | 12:57
ԵՀ-ն Վրաստանի դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի ռեժիմը դադարեցնելու մեխանիզմ է գործարկում
22.01.2026 | 12:54
Կողոպտել են բլոգեր «Թու-թու-թու լավա»-ի տունը
22.01.2026 | 12:48
ՊԵԿ նախկին նախագահը 300 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել
22.01.2026 | 12:45
Փորձում եք կլոունադա անել. Սինանյանը` պարգևավճարների հարցերին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.01.2026 | 12:36
Կրասնոդարի նավահանգստային տերմինալների վրա հարձակման հետևանքով 3 զոհ կա
22.01.2026 | 12:25
Ամուսին ուսուցիչները փորձել են մեկը մյուսի փոխարեն ատեստավորման թեստը լրացնել, բացահայտվել է. նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.01.2026 | 12:21
Մինչև 2% քեշբեք, անվճար Mastercard և անվճար ArCa քարտ IDSalary-ին միանալու դեպքում
22.01.2026 | 12:14
Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ապրիլի 22-ին կեսօրից հետո Երևանի Ավան վարչական շրջանում՝ Աճառյան փողոցի վրա, մի խումբ դիմակավորված անձինք նախ փակել են Երևանի կենտրոն տանող ճանապարհը, իսկ դիմադրություն ցույց տված անձանց մեքենաները մահակներով, քարերով եւ այլ առարկաներով վնասել են: Այդ անձանց ինքնությունը հանրությանը մինչ օրս հայտնի չէ. գրում է sut.am-ը:

Այսպես, տվյալ անձանց խումբը նախապատրաստվել և հրահանգավորվել է Ավան վարչական շրջանում գտնվող «Խութ» բարեգործական հիմնադրամի տարածքում: Հիմանդրամը ստեղծվել է 2005 թվականին Երևանի ներկայիս քաղաքապետ, ՀՀԿ-ի Երևանի տարածքային կազամկերպության ղեկավար Տարոն Մարգարյանի կողմից: Միայն 2017 թվականին հիմնադրամին Երևանի քաղաքապետարանը շուրջ 30 միլիոն դրամ է  նվիրատվության կարգով տվել: Հավաքագրվել են Ավան վարչական շրջանի աշխատակազմի տղամարդ աշխատակիցները, վերջին ընտրությունների համար ՀՀԿ-ի համար ջանք ու եռանդ չխնայածներն ու այլոք: Հանցավոր խումբը կազմվել է Ավանի վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներից, համատիրությունների նախագահներից, երիտհանրապետականներից և այլ անձանցից: Խումբը ապրիլի 22-ին օրվա առաջին կեսում տեղակայվել է Բաբաջանյան փողոցում՝ «Z+» ավտոմեքենաների նորոգման պարկին հարող տարածքում: Իսկ նշված պարկից դեպի փողոց դուրս բերող մուտքից ևս այլ անձինք են միացել, այս մենը երևում է լուսնակարներում:

Երբ «Իմ քայլը» նախաձեռնության երթը Նոր Նորք վարչական շրջանից Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հասնում է նրանց, խմբի անդամները բակային տարածքներով անցնելով՝ տեղակայվում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տան մոտ, իսկ արդեն օրվա երկրորդ կեսին անցնում են գործի: Մինչ այդ, սակայն, հասցրել են վնասել երթի վերջին շարքերի ետևից եկող մեքենաները: Խմբի պարագլուխներից են եղել Ավանի «Նարեկ» համատիրության նախագահ Առնակ Մանուչարյանի, «Միլենա» տաքսի ծառայության սեփականատերից Արմեն Երեմյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մտերիմ ընկեր, Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Սամվել Ղումաշյան:

Մեզ հաջողվել է պարզել հանցավոր խմբի որոշ անդամների տվյալներն ու պաշտոնները: Արթուր Գասպարյանը Ավան վարչական շրջանի աշխատակազմի աշխատակից է, գլխավոր մասնագետ: Վերջինս երթի մասնակիցների մեջ է մի պահ հայտնվել, ապա գնացել է Տարոն Մարգարյանի առանձնատան մոտ և վերջում բժշկական դիմակով արդեն ճանապարը փակած խմբի շարքերում էր: Ողջ գործընթացի ժամանակ Արթուր Գասպարյանի հետ է կապույտ գույնի սպորտային համազգեստով մի երիտասարդ, ում ինքնությունը մեզ առայժմ չհաջողվեց պարզել, սակայն տարբեր վայրերում նրա գործողությունների դիտարկմամբ մենք ունենք նրա դիմանկարը: Հանցավոր խմբի անդամների հավաքագրման գործընթացին մասնակից է եղել ՀՀԿ-ի ավանի երիտասարդական կազմակերպության ղեկավար Սերգո Հայրապետյանը:

ուսանկարներից մեկում Տարոն Մարգարյանի տան մոտ Արթուր Գասպարյանը կանգնած է Ավան վարչական շրջանի աշխատակազմի եկամուտների հավքագրման բաժնի գլխավոր մասնագետ Սուրեն Սաֆարյանի հետ, ով նույն խմբի անդամ է եղել: Ավան վարչական շրջանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման բաժնի ևս մեկ աշխատակից է եղել նույն խմբում Արման անունով, ով նաեւ ընտրությունների ժամանակ ղեկավարել է ՀՀԿ-ի շտաբերից մեկը: Որքան էլ տարօրինակ է, բայց փաստ, որ խմբի լուսանկարներից մեկում մենք գտել ենք նաև Ավանի պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Արմեն վարդումյանին: Խմբի համատեղ լուսանկարներներից մեկում է պատկերված սպորտային և զինվորական հագուստով երիտասարդի անուն ազգանունն է Գեղամ Անտոնյան:

Տարոն Մարգարյանի և հանցավոր խմբի կապը ավելի է արմատավորվում, երբ մենք ֆիքսում ենք, որ Աճառյան փողոցը փակած դիմակավորված անձանց տվյալ վայր են տեղափոխել թիվ 5 միկրոավտբուսներով, որոնց չվացուցակը հանված է, սակայն մեքենայի վրայից չի մաքրվել ներկով դաջված «5» թիվը: Երթուղային այդ գիծը սպասարկում է «Ռոբերտ և Տարոն» ՍՊԸ-ն, որը հիմնադրել է Տարոն Մարգարյանը: Երթուղայինները հորիզոնական կագնեցվել էին ճանապարհի վրա այնպես, որ մեքենաների անցուդարձը անհնարին էր դարձել:

Հույս ունենք, որ մեր հրապարակումը կօգնի իրավապահներին, որպեսզի հնարավորինս շուտ բացահայտվի այս ծանր հանցագործությունը: