Ես միշտ սատարելու եմ Հայաստանին, Արցախին և հայ համայնքին. Ադամ Շիֆ

Լուրեր

18.11.2026 | 11:12
Total Chess. Հայկ Մարտիրոսյանն առաջին օրը հաղթել է Ռիխարդ Ռապորտին
18.11.2026 | 11:04
Պուտինը հանդիպել է Սի Ցզինպինի հետ՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների եռակողմ գագաթնաժողովից առաջ
18.11.2026 | 10:56
Ազգերի լիգայում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
18.11.2026 | 10:47
Ուսուցիչների համար գործարկվել է արհեստական բանականության 65 գործիք ներկայացնող հայալեզու պորտալ
18.11.2026 | 10:39
Ընդդիմադիրները Փաշինյանի մասնակցությամբ նիստին արդեն 2 ընդմիջում են վերցրել
18.11.2026 | 10:30
Սլովակիայում բողոքի ցույցեր են անցկացվել վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի և Կրեմլի հետ նրա կապերի դեմ
18.11.2026 | 10:22
ՄԻՊ-ն ընդգծել է երեխաներին առնչվող գործերը լուսաբանելիս անձնական տվյալների պաշտպանության և «Մի՛ վնասիր» սկզբունքի պահպանման կարևորությունը
18.11.2026 | 10:08
Արգենտինայի հավաքականը հաղթել է 7:0 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027թ. բյուջեի նախագծի քննարկմանը. ՈՒՂԻՂ
18.11.2026 | 09:55
ՀՖՖ-ն աջակցում է ՖԻՖԱ-ի նախագահի եվրոպական թեկնածուին
18.11.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 18-ի դրությամբ
18.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
Բոլորը

Հարյուր յոթ տարի առաջ Օսմանյան կայսրությունը համակարգված ջանքեր գործադրեց հայ ժողովրդին ոչնչացնելու ուղղությամբ՝ ի վերջո սպանելով մեկուկես միլիոն անմեղ տղամարդկանց, կանանց և երեխաներին 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ: Այս մասին գրել է կոնգրեսական Ադամ Շիֆը։

«Չնայած այդ մեթոդաբանական զանգվածային սպանության անհերքելի ապացույցներին՝ մինչ օրս Թուրքիան շարունակում է ժխտել, որ ցեղասպանություն երբևէ տեղի է ունեցել։ Բայց այսօր մենք խոսում ենք մեկ ձայնով:

Մենք դա չենք մոռանա։ Մենք դա երբեք չենք մոռանա։

Իմ տասնյակ հազարավոր ընտրողների համար Ցեղասպանության ճանաչմանը հասնելը պայքար էր ողջ կյանքի ընթացքում։ Այն ուղենիշները, որոնց մենք հասել ենք միասին, Կոնգրեսի կողմից 2019 թվականին ընդունված Ցեղասպանության փաստերը հաստատող բանաձևերից մինչև անցյալ տարի նախագահ Բայդենի պատմական ճանաչումը տեղի են ունեցել նրանց՝ ուժեղ և համառ հայկական սփյուռքի շնորհիվ։
Բայց բնաջնջման վտանգը դեռ կախված է հայ ժողովրդի գլխին, քանի որ այսօր հայ ժողովուրդը դեռևս ենթարկվում է հարձակումների, այդ թվում ՝ Արցախում զոհված մարդկանցից շատերը, հազարավոր մարդիկ, ովքեր ստիպված են եղել փախչել Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ագրեսիայից, ինչպես նաև նրանք, ովքեր ռազմագերիներ են կամ ապրում են նոր ներխուժման վախի մեջ:
Մենք չենք կարող թույլ տալ, որ մարդկության դեմ այդ հանցագործությունները չճանաչված մնան։

Միացյալ Նահանգները պետք է ամբողջությամբ ստանձնի ամբողջ աշխարհում ժողովրդավարության և խաղաղության պաշտպանի իր դերը:

Մենք չպետք է թուլանանք մնացած հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց անհապաղ, անվտանգ և անվերապահ ազատ արձակման, ԱՄՆ-ի օգնությունը Ալիևի ռեժիմին դադարեցնելու և Հայաստանի ու Արցախի ավելի մեծ ֆինանսավորումն ապահովելու ավելի ակտիվ ջանքերի մեր կոչերում։

Այժմ, ինչպես երբեք, մենք պետք է ձգտենք Հայաստանի և Արցախի հետագա ամրապնդմանն ու աջակցությանը։ Մենք պահանջում ենք նրանց ազատ արձակել, և մենք չենք հանդարտվի, քանի դեռ չենք հասել անվտանգություն, խաղաղություն և արդարություն մեր հայ քույրերի և եղբայրների համար արտասահմանում։

Ես միշտ սատարելու եմ Հայաստանին, Արցախին և հայ համայնքին»,- գրել է Շիֆը։