Մակրոնն առաջատարն է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում. Exit poll

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Էմանուել Մակրոնն առաջատարն է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ Նա հավաքել է ձայների 55-58 տոկոսը: Այս մասին գրում է բելգիական LN24 հեռուստաալիքը:

Ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հավաքել է 42-45 տոկոս:

Հեռուստաալիքը վկայակոչում է հասարակական կարծիքի ուսումնասիրման չորս հեղինակավոր կենտրոնների հարցման տվյալները ֆրանսիացիների շրջանում, որոնք քվեարկել են մինչև տեղական ժամանակով ժամը 17:00-ն (Երևանի ժամանակով ժամը 19:00-ն):

Ֆրանսիայում մինչև քվեարկության ավարտն արգելվում է հրապարակել քվեարկության որևէ նախնական տվյալ կամ հարցումների արդյունքներ: Սակայն այդ սահմանափակումը չի տարածվում այլ երկրների լրատվամիջոցների վրա։

Ֆրանսիայի նախագահն ընտրվում է հինգ տարով։ Քվեարկությանը կարող է մասնակցել մոտ 49 մլն քաղաքացի։

Հիշեցնենք, որ առաջին փուլը տեղի է ունեցել ապրիլի 10-ին, որին մասնակցել է 12 թեկնածու։ Երկրորդ փուլ են անցել Մակրոնն ու Լը Պենը։ Առաջին փուլում գործող նախագահը հավաքել է ձայների 27,84 տոկոսը, «Ազգային միավորման»առաջնորդը՝ 23,15 տոկոսը: