Նախնական տվյալներով Մակրոնը հաղթում է ընտրությունների երկրորդ փուլում

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը, նախնական տվյալների համաձայն, հաղթում է պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլում:

Ինչպես կիրակի հայտնել է BFM հեռուստաալիքը, նա ստացել է ընտրողների ձայների 57,6 տոկոսը:

Նրա մրցակից Մարին Լը Պենը հավաքել է ձայների 42,4 տոկոսը։ Սպասվում է, որ արդեն մոտ ժամանակներս երկու քաղաքական գործիչներն էլ հայտարարություն կանեն քվեարկության արդյունքների վերաբերյալ:

Մակրոնը նախագահի պաշտոնում է 2017 թվականից, երբ առաջին անգամ հաղթել է Լը Պենին։ Ժակ Շիրակից հետո նա Ֆրանսիայի առաջին նախագահն է, որին հաջողվել է երկրորդ անգամ վերընտրվել։

Իր 44 տարիների ընթացքում Մակրոնը մնում է նաև հինգերորդ հանրապետության պատմության ամենաերիտասարդ նախագահը:

Ներկա պահին Մակրոնի հարյուրավոր կողմնակիցներ նրան սպասում են Մարսյան դաշտում, որտեղ պետք է մեծ հանրահավաք տեղի ունենա։ Ներկայումս նախագահը գտնվում է Ելիսեյան պալատում։