Հետաձգվող բարեփոխումներ․ գործադիրը գաղտագողի ժամկետներ է փոխում

Լուրեր

13.12.2024 | 12:34
Մոլդովայի խորհրդարանը երկրում արտակարգ դրություն է հայտարարել Էներգետիկ ճգնաժամի պատճառով
13.12.2024 | 12:21
Հայտնաբերվել է 3 հետախուզվող
13.12.2024 | 12:09
ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի 20 քաղաքացու նկատմամբ
13.12.2024 | 12:00
Փաշինյանը Մոսկվա է մեկնել, ՀՀ-Թուրքիա երկաթուղու վերագործարկման քաղաքական պայմանավորվածություն չկա․ ԼՈՒՐԵՐ
13.12.2024 | 11:53
Մոսկվան կգործադրի բոլոր ջանքերը՝ եռակողմ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար․ ՌԴ ԱԳ փոխնախարար
13.12.2024 | 11:48
Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ
13.12.2024 | 11:39
ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին՝ Գումի շուկայից ձերբակալվածների հետ առանձնազրույց ունենալու համար
13.12.2024 | 11:25
Նավթի գները նվազել են
13.12.2024 | 11:12
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
13.12.2024 | 11:11
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
13.12.2024 | 10:58
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին բախվել է 3 մեքենա․ կան տուժածներ
13.12.2024 | 10:43
Ցածր տեսանելիության պատճառով «Զվարթնոց»-ում հնարավոր չի եղել վայրէջք կատարել․ խոսնակ
13.12.2024 | 10:37
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 13-ի դրությամբ
13.12.2024 | 10:26
Շիրակի մարզպետի պաշտոնում վարչապետը կառաջադրի Դավիթ Առուշանյանի թեկնածությունը
13.12.2024 | 10:12
Փաշինյանը ստորագրել է Սարիկ Մինասյանին Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու որոշումը
Բոլորը

2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանությունը, ի թիվս այլի, հայտարարեց ոստիկանության, հակակոռուպցիոն, դատաիրավական ոլորտներում բարեփոխումների մասին: Շահագրգիռ կողմերի և քաղաքացիական հասարակության հետ լայն հանրային քննարկումների արդյունքում գործադիր իշխանությունը մշակեց այդ ոլորտների բարեփոխումների ռազմավարություններն ու դրանց գործողությունների ծրագրերը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը», ուսումնասիրելով վերոհիշյալ ոլորտներում բարեփոխումների ռազմավարությունների գործողությունների ծրագրերն ու ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը, միջոցառումների իրականացման ժամկետների բազմաթիվ անհամապատասխանություններ հայտնաբերեց:

Մինչդեռ, ռազմավարությունների գործողությունների ծրագրերում ամրագրված ժամկետները սահմանվել էին 2019 և 2020 թվականներին` հանրային քննարկումների (այդ թվում՝ e-draft հարթակում) փուլում` շահագրգիռ բոլոր կողմերի փոխհամաձայնությամբ: Սակայն դա չի խանգարել գործադիրին առանց քննարկումների ՀՀ կառավարության  գործունեության միջոցառումների ծրագրում 2021 թվականի օգոստոսին միջոցառումների նոր ժամկետներ սահմանել:

Ոստիկանության բարեփոխումներ․ ՆԳՆ-ի, Ազգային գվարդիայի, մարզերում Պարեկայինի ստեղծման նոր ժամկետներ

2020 թվականի ապրիլի 23-ին ՀՀ կառավարությունն ընդունեց ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրերը հաստատելու որոշումը, որի Հավելված N2-ում հստակ նկարագրված է գործողությունների ժամանակացույցը:

Արդարադատության նախարարությունը 2021-ի գարնանը e-draft.am կայքում այդ ժամանակացույցից բխող՝ «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթ դրեց շրջանառության մեջ, որում նախարարության ստեղծման ժամկետ էր ամրագրված 2021 թվականը: ՆԳՆ-ն պետք է ստեղծվեր և արդեն գործելիս լիներ՝ ոստիկանության և միգրացիայի ծառայությունների հիմքով, պետք է հաստատված լինեին նախարարության կանոնադրությունն ու կառուցվածքը, ապահովված լիներ նախարարության տարածքը, համալրված՝ պաշտոնները:

Սակայն ԱԺ-ի լուծարման և նոր խորհրդարանի գումարման արդյունքում նախագիծը ուժը կորցրեց և կրկին ուղարկվեց գործադիր: Իսկ օգոստոսին ընդունված ՀՀ կառավարության գործունեության ծրագրով առանց հանրային քննարկման փուլն անցնելու փոխվեցին ՆԳՆ-ի ստեղծման ժամկետները՝ տեղափոխվելով 2023 թվականի մարտ ամսվա 3֊րդ տասնօրյակ:

Հատկանշական է, որ 2022-ի հունվարի 27-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից ընդունված «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների աշխատանքը» բանաձևում կոչ էր արվում ՀՀ իշխանություններին իրագործել ՆԳՆ-ն վերականգնելու ծրագիրը։

Ռազմավարությամբ՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ոստիկանության Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի ստորաբաժանումների ստեղծման վերջնաժամկետ էր սահմանվել 2022 թվականի ապրիլը, սակայն գործադիրն իր ծրագրում, դարձյալ առանց հանրային քննարկումների, հետաձգել է ժամկետները մինչև 2024 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ:

Ոստիկանության բարեփոխումների ևս մեկ խոշոր՝ ոստիկանության զորքերի ապառազմականացումն ու Ազգային գվարդիայի վերածելու միջոցառումը հետաձգվել է․  ռազմավարությամբ այն պետք է իրագործվեր 2021-ին, սակայն կառավարությունը որոշել է նախ այդ միջոցառումը «Ոստիկանության զորքերի կարգավիճակի վերանայում, խնդիրների և գործառույթների վերաիմաստավորում, ոստիկանության զորքերի ծառայության կազմակերպաիրավական նոր ձևի սահմանում» անվանմամբ միջոցառման մեջ ընդգրկել՝ հետաձգելով դրա ժամկետը մինչև 2023 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ:

Ըստ ոստիկանության կատարողական հաշվետվությունների՝ բարեփոխումների ռազմավարության շրջանակում այս և մի շարք միջոցառումների՝ նախատեսված ժամկետներում չկատարելը կամ մասնակի կատարելը պայմանավորված է եղել հիմնականում COVID-19-ի համավարակով և Արցախյան երկրորդ պատերազմով: Թեև համավարակն ու պատերազմը իրոք կարող էին ազդել բարեփոխումների ընթացքի վրա, սակայն դրա նոր ժամկետները որևէ հանրային քննարկում չեն անցել, ու որոշ ուշացումներ ակնհայտորեն դուրս են այդ հիմքերից:

Հավելենք նաև, որ ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդը ՀՀ արդարադատության նախարարության կողմից ստացել է առաջարկ՝ բարեփոխումների իրականացման ընդունելի ժամանակացույց մշակելու և ներկայացնելու մասին։

Հակակոռուպցիոն ոլորտ․ մասնագիտացված դատարանի ստեղծումը հետաձգվում է 

Հայաստանի կառավարությունը Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատել է 2019 թվականին:

Սակայն կառավարության գործողությունների ծրագրից տեղեկանում ենք, որ գործադիրը, առանց հանրային քննարկումների, որոշել է փոխել այդ ռազմավարության մեջ ընդգրկված մի շարք միջոցառումների իրագործման ժամկետները՝ դրանք ընդգրկելով 2023-2027 թվականների Հակակոռուպցիոն նոր ռազմավարության մեջ, որը, ըստ ծրագրի, գործադիրը պետք է ընդունի առաջիկայում:

Մասնավորապես, 2023-2027 թվականների համապատասխան ռազմավարությանն է վերապահվել հակակոռուպցիոն դատարանների ստեղծումը: Համաձայն 2019-2022 թվականների ռազմավարության, այդպիսի դատարաններ պետք է ստեղծվեին 2021 թվականին, սակայն կառավարությունը այդ միջոցառումը որոշել է իրականացնել մինչև 2024 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակը:

Ըստ այդմ, հետաձգվել են նաև այդ գործողությունից բխող մի շարք մանր ու միջին ենթամիջոցառումների ժամկետներ, օրինակ՝ դատավորների կազմի 30%-ը վերապատրաստված ու նշանակված պետք է լիներ 2021 թվականի 4-րդ եռամսյակում, մինչդեռ կառավարության ծրագրով այդ միջոցառումը տեղափոխվել է 2024 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ:

2019-2022 թթ․ ռազմավարության մեջ ամրագրված է նաև Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների պաշտոնական պարտականությունների կատարման հետ կապված նվերների գրանցման միասնական էլեկտրոնային համակարգի ստեղծման ժամկետը՝ 2021 թվական․ գործադիրը հետաձգել է նվերների ռեեստրի ստեղծումը մինչև 2022 թ․ մայիսի 3-րդ տասնօրյակ:

Դատաիրավական բարեփոխումներ․ օրենսդրական փոփոխություններ են հետաձգվել 

Կառավարությունը դատական և իրավական բարեփոխումների 2019֊2023 թվականի ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու որոշումն ընդունել է 2019-ի հոկտեմբերին:

Այս բարեփոխումների շրջանակում նախատեսված մի շարք օրենսդրական փոփոխություններ են հետաձգվել․ օրինակ՝ Վարչական դատավարության օրենսգրքի փոփոխությունների մշակումն ու կառավարության կողմից ընդունումն իսկզբանե նախատեսված է եղել 2020 թվականին իրականացնել: Սակայն գործադիրն այստեղ ևս ժամկետ է փոխել՝ հետաձգելով այն մինչև 2023 թվականի դեկտեմբեր: Նույն ճակատագրին են արժանացել նաև «Սնանկության մասին օրենքում» փոփոխությունները, որոնք 2021-ից տեղափոխվել են 2024-2026 թվականներ:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ կառավարության՝ քաղհասարակության և շահագրգիռ կողմերի համատեղ ջանքերով շրջանառության մեջ դրված մի շարք ոլորտների կարևոր բարեփոխումների ժամկետները փոփոխվել են՝ առանց հանրային քննարկումների փուլ անցնելու՝ թաքուն որոշման արդյունքում: 

Նշված ոլորտների բարեփոխումների ընթացքին, դրանց որակին առանձին-առանձին կանդրադառնանք մեր մյուս հրապարակումներում:

Ստորև բերված ինֆոգրաֆիկայում ներկայացված են վերոհիշյալ ոլորտներում բարեփոխումների նախապես սահմանված, ապա փոփոխված ժամկետները։ 

«Իրազեկ քաղաքացիների միավորում»