Վարույթ է ընդունվել քննիչի կողմից վաշխառությամբ զբաղվելու առթիվ հարուցված քրեական գործը

Լուրեր

12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում վաշխառության դեպքի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով քննված քրեական գործը: Այս մասին  տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից՝ հավելելով. «Ըստ քրեական գործի նյութերի` Ն. Ղ.-ն, Ա. Հ.-ի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2015թ.-ի օգոստոսին ինչպես անձամբ, այնպես էլ որդու` Է. Ղ.-ի միջոցով Ա. Հ.-ին է փոխանցել ընդհանուր առմամբ 2000 ԱՄՆ դոլար, որի համար 2015թ.-ի օգոստոսից 2017թ.-ի մայիսն ընկած ժամանակահատվածում նրանից ստացել է ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող տոկոսներ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում որպես տուժող հարցաքննված Ա. Հ.-ն ցուցմունք է տվել, որ 2015-2016թթ-ի ընթացքում, ըստ պայմանավորվածության, Ն. Ղ.-ին և վերջինիս որդուն ամսական վճարել է 300 ԱՄՆ դոլար տոկոսագումար:

Համաձայն քրեական գործով ձեռք բերված տվյալների` Ն. Ղ.-ի որդին 07.11.2017-16.04.2018թթ-ի  ընթացքում զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի քննիչի պաշտոնը:

Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձի կողմից կատարված առերևույթ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործն ըստ քննչական ենթակայության ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը շարունակելու համար: