Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ժխտող միջազգային կոնֆերանս է անցկացվել

Լուրեր

20.08.2026 | 23:01
«Նոան» նոր գլխավոր մարզիչ ունի
20.08.2026 | 22:52
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղաց Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 22:39
Պերուում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
20.08.2026 | 22:23
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.08.2026 | 22:07
Ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
20.08.2026 | 21:53
ԶՈՒ ԳՇ պետը ստուգայցեր է իրականացրել զորամասերում և բանակային դիրքերում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.08.2026 | 21:39
Նիկոլ Փաշինյանին կշնորհվի Հեսսեյան խաղաղության մրցանակը
20.08.2026 | 21:22
Կառավարությունը նախատեսում է վերափոխել «Հայփոստ»-ի կառավարման մոդելը
20.08.2026 | 21:07
Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը մարվել է
20.08.2026 | 20:57
Երևանի մետրոն 2 նոր կայարան կունենա
20.08.2026 | 20:43
Խոշոր հրդեհ Աշտարակի խճուղու մոտակայքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
20.08.2026 | 20:37
Կարեն Սարուխանյանը և Անանիկ Ոսկանյանը «օդից փող» են հայտարարագրել․ Մեսրոպ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:22
Վարդենիսում մի կին ասաց, որ իր կյանքի առաջին 15 հազարն է աշխատել, հուզվել էի․ Լիանա Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:07
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ պետությունը կհատկացնի 16,7 մլն դրամ
20.08.2026 | 19:51
Մի՛ թողեք, որ ձեզ կտտանքների ենթարկեն, տարբեր հոգեբաններ են ինձ գրում․ Երեմյանը՝ «Ուժեղ Հայաստանի» թեկնածուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայում այս տարի ևս ապրիլի 24-ի նախաշեմին Հայոց ցեղասպանությունը ժխտող միջազգային կոնֆերանս է անցկացվել՝ երկրի նախագահի գրասենյակի համակարգմամբ։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցությունների գծով տնօրեն Ֆահրեթթին Ալթունը «ելույթ է ունեցել 1915 թվականի իրադարձություններին նվիրված կոնֆերանսում՝ միջազգային իրավունքի և պատմության տեսանկյունից»։

Ալթունը, բնականաբար, Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրքական թեզերով է հանդես եկել։ Նա նշել է, որ Թուրքիան չի անհանգստանում իր պատմությամբ և չի վախենում իր ապագան կիսել հարևանների հետ։

«Հակառակ երրորդ կողմերի, որոնք շեղեցին 1915 թվականի իրադարձությունները հանուն իրենց քաղաքական օրակարգի, մենք հավատարիմ ենք մնում մեր հարևանների հետ խնդիրների լուծմանը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը, ինչպես դա արել ենք անցյալում»,- ասել է Ալթունը։

Ալթունը նշել է, որ Հայոց ցեղասպանությունը, որը նա անվանել է 1915 թվականի իրադարձություններ, «խեղաթյուրվում ու ձևափոխվում է քաղաքական նպատակներով»։

«Այդ իրադարձությունները «շահարկվել և խեղաթյուրվել են կեղտոտ քաղաքական հավակնությունների համար՝ անհիմն մեղադրանքներով»»,- ասել է նա՝ հավելելով, որ, իբր, «թուրքերի ու հայերի ընդհանուր պատությունը և դարավոր խաղաղ գոյակցությունը պատմության մեջ եզակի բան է»։

Ինչպես միշտ՝ թուրք պաշտոնյան նշել է, որ ցեղասպանություն «երբեք տեղի չի ունեցել»։

«Արևմտյան շատ երկրներ փորձում են 1915 թվականի իրադարձությունները շահարկել իրենց ազգային և արտաքին շահերի համար, ինչն ինքնին մեր երկրի նկատմամբ ահաբեկչական և հովանավորչական մոտեցման դրսևորում է»,- ասել է թուրք պաշտոնյան։

Հավելենք, որ նման ևս մեկ գիտաժողով էլ Թուրքիայում անցկացվել էր նախորդ տարի։

Էմմա Չոբանյան