Ձեռնոց ենք նետում և՛ Ուկրաինային, և՛ ամբողջ Արևմուտքին․ Նավասարդյանը՝ ստորագրված փաստաթղթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 12:57
«Յաբլոկո»-ն պարտվեց․ ՌԴ ԿԸՀ-ն կուսակցությանը հանել է Դումայի ընտրությունների քվեաթերթիկից
18.08.2026 | 12:56
Դալար գյուղում չրերի արտադրամասի գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով
18.08.2026 | 12:48
Արաղչին և Ֆիդանը հեռախոսազրույցում տարածաշրջանային հարցեր են քննարկել
18.08.2026 | 12:42
Ըստ ՆԳ փոխնախարարի՝ վերջին 2,5 տարում ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը նվազել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:34
Ովքեր են ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամների ՔՊ-ական թեկնածուները
18.08.2026 | 12:26
ՖԻՖԱ-ի տնօրեններից մեկը հեռացվել է Ինֆանտինոյին քննադատելու պատճառով
18.08.2026 | 12:22
ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ իրենց սեռական կողմնորոշումից, պատրա՞ստ եք պաշտպանել․ հարց Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:10
Գյումրի-Մոսկվա չվերթը հետաձգվել է ԱԹՍ-ների պատճառով // ՀՀ-Հնդկաստան հուշագիր է ստորագրվել․ ԼՈՒՐԵՐ
18.08.2026 | 12:02
Թրամփն Օմանին ռմբակոծությամբ է սպառնացել
18.08.2026 | 11:58
Լիլիթ Մինասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:53
Երևանի Գայի պողոտայում բախվել է 3 ավտոմեքենա․ կա 3 տուժած
18.08.2026 | 11:45
Բեն Լադենին պատրաստվո՞ւմ եք «արդար» անվանել, «անմեղ նահատակ»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:44
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:36
Խարկովում հրթիռային հարվածի հետևանքով 10 մարդ է զոհվել
18.08.2026 | 11:33
COP17-ի օրերին Երևանի դպրոցներում մեկ շաբաթ դասեր չեն անցկացվի
Բոլորը

«Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, ինչպես նաև ՀՀ և ՌԴ կառավարության տարբեր ներկայացուցիչների միջև տեղի ունեցած քննարկումներն առաջին հերթին պետք են հենց Ռուսաստանին՝ Ռուսաստան – Արևմուտք հարաբերությունների և ուկրաինական պատերազմի համատեքստում»,- «Արցախյան շարժում. ի՞նչ հնարավորություններ բաց թողեցինք և ինչու՞: Ի՞նչ կարող ենք շտկել այսօր» թեմայով քննարկման ժամանակ այս տեսակետը հայտնեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանն ու Արևմուտքն այսօր գրեթե պատերազմական վիճակում են գտնվում և Ռուսաստանն ուզում է ցույց տալ, որ մեկուսացված չէ, վերջին օրերին բազմաթիվ ջանքեր է գործադրում տարբեր պետությունների ղեկավարների հետ հանդիպումներ կազմակերպելու ուղղությամբ, սակայն դա հաջողվեց միայն Բելառուսի և Հայաստանի հետ:

«Լուկաշենկոն բաց աջակցություն հայտնեց Ռուսաստանին Ուկրաինայի հետ պատերազմի առումով, Հայաստանը դա քողարկված ձևով է անում: Այն փաստաթղթերը որոնք քննարկվում էին պարունակում են դրույթներ, որոնք հակադրվում են Արևմուտքին և Ուկրաինային… Գնալով համագործակցության՝ Հայաստանը հաստատում է, որ այլևս չեզոք կողմ չէ այս պատերազմում… Փաստորեն ձեռնոց ենք նետում և՛ Ուկրաինային, և՛ ամբողջ Արևմուտքին»,- ընդգծեց Նավասարդյանը՝ հավելելով, որ Հայաստանը, այսպիսով, դեմ է գնում Արևմուտքի սահմանած պատժամիջոցներին:

Մանրամասները՝ տեսանյութում: