Հայաստանում շուրջ 3000 երեխա մանկական պալիատիվ օգնության կարիք ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.04.2024 | 23:42
Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը
25.04.2024 | 23:35
Սուրեն Պետրոսյանը հարցաքննվել է. նա այս պահին ՁՊՎ-ում է
25.04.2024 | 23:30
Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է Ռաֆահում գործողության. սպասում է կառավարության հավանությանը
25.04.2024 | 23:21
«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ
25.04.2024 | 23:15
Հունգարիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Բաքվի հետ Արցախում վերակառուցման աշխատանքներին մասնակցելու ծրագիր են մշակում
25.04.2024 | 23:11
Օկամպոն Բունդեսթագում հանդես է եկել «ԼՂ-ից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
25.04.2024 | 23:06
Պապոյանն ու Կոպիրկինը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից ՌԴ տանող ճանապարհով բեռնափոխադրումների կազմակերպմանը վերաբերող հարցեր
25.04.2024 | 23:00
Իմ ներկայությունը ՀՀ-ում մի ձև է՝ վերահաստատելու այն հնագույն պատմությունը, որ գոյություն ունի Ֆրանսիայում. Ժան-Լյուկ Մելանշոն
25.04.2024 | 22:58
Ոստիկանը մե՞րն է․ հաճախակի բռնությունների մասին արդեն միջազգային կառույցներն են ահազանգում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 22:48
Թուրք պատգամավորը հայտարարել է, թե ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու ԵՄ-ն Բաքվի և Անկարայի նկատմամբ երկակի ստանդարտներ են կիրառում
25.04.2024 | 22:46
Հրդեհ Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում
25.04.2024 | 22:38
Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր
25.04.2024 | 22:28
Չիտայից 10-րդ դասարանցին 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել «Մահ ռեժիմին» գրաֆիտիի համար
25.04.2024 | 22:13
Հայաստանը կարևորում է հայ-սիրիական բազմոլորտ համագործակցության խորացումը. ՀՀ նախագահ
25.04.2024 | 22:00
Եթե ՌԴ-ն ուզում է աջակցել, պիտի՛ ողջունի ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը․ մի կտոր արվել է, պիտի՛ լսեինք ողջույնի խոսքեր․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում շուրջ 3000 երեխա մանկական պալիատիվ օգնության կարիք ունի: Այս մասին «Բարելավվում է առողջապահական ծառայությունների որակը. ԱՆ-ն ներկայացրել է ռազմավարության նախագիծ» թեմայով ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի պետ Կարինե Գաբրիելյանը:

Նրա տեղեկացմամբ՝ԱՄՆ-ում 0-17 տարեկան բնակչության մոտ 27 տոկոսը՝ 11 միլիոն երեխա, ունի հատուկ կարիքների պահանջ, նրանց 15 տոկոսը պալիատիվ օգնության կարիք ունի: Զարգացող պետություններում այդ պահանջն ունեցող երեխաների թիվն ավելի մեծ է: ԱՄՆ-ում պալիատիվ օգնություն կարող է ցուցաբերվել ինչպես բժշկական հաստատություններում, այնպես էլ տնային կանչերի միջոցով:

«Հայաստանում 2021-ին բացվեց առաջին մանկական պալիատիվ հիվանդանոցային բաժանմունքը Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում, ինչպես նաև Արաբկիր բժշկական համալիրում ևս երեք մահճակալ նախատեսված է այդ համալիրում բուժվող ծանր հիվանդություններ ունեցող երեխաների համար:

Ունենք երեխայակենտրոն սկզբունք, անհրաժեշտ է պալիատիվ օգնության հնարավրություն ստեղծել արտահիվանդանոցային պայմաներում, երեխային հարմար միջավայրում, ընտանիքի շրջապատում»,- նշեց Գաբրիելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: