Չպետք է թույլ տալ ռուսական բանակի հաղթանակն Ուկրաինայում․ ՆԱՏՕ-ում համաձայնության են եկել

Լուրեր

07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ու նրա գործընկերները Սպիտակ տան հետ տեսակոնֆերանսի ժամանակ համաձայնության են եկել, որ չպետք է թույլ տան ռուսական բանակի հաղթանակն Ուկրաինայում, գրում է VOA-ն։

Այս պայմանավորվածության մասին Գերմանիայի կառավարության ղեկավարը խոսել է երեքշաբթի օրը արևմտյան առաջնորդների մասնակցությամբ կայացած տեսակոնֆերանսից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Տեսակոնֆերանսին Շոլցից բացի մասնակցել են ԱՄՆ-ի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Ռումինիայի նախագահները, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի և Իտալիայի վարչապետները, ինչպես նաև այլ պաշտոնյաներ, այդ թվում՝ Եվրամիության առաջնորդներ։

«ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մեր գործընկերների հետ մենք բացարձակապես միակարծիք ենք, որ Ռուսաստանը չպետք է հաղթի այս պատերազմում»,- ասել է Շոլցը։

Կանցլերը դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հետևյալ խոսքերով. «Դադարեցրե՛ք ուկրաինական քաղաքների գնդակոծությունը, թույլ տվեք անհապաղ զինադադար հաստատել և հետ քաշեք ձեր զինվորներին։ Դադարեցրեք այս սարսափելի պատերազմը»։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի գրասենյակի կողմից տեսակոնֆերանսից հետո տարածված հայտարարության մեջ ասվում է, որ «առաջնորդները պայմանավորվել են համատեղ աշխատել անվտանգության երկարաժամկետ լուծում գտնելու համար, որպեսզի Ուկրաինան կրկին նման հարձակման չենթարկվի»:

ԱՄՆ-ն, իր հերթին, կմեծացնի Ուկրաինա հրետանու մատակարարումները, ասել է նախագահ Բայդենը՝ տեսակոնֆերանսից հետո լրագրողների հետ զրույցում ։

Վիրտուալ հանդիպման ժամանակ Բայդենը, մասնավորապես, լսել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի տեսակետները Ուկրաինայում իրավիճակի զարգացման և պատերազմի ավարտից հետո պաշտոնական Կիևի անվտանգության երաշխիքների վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ։

Ըստ Ֆրանսիայի՝ այդ երաշխիքներն ավելի շատ նման կլինեն ԵՄ կանոնադրությանը՝ անդամ երկրների հավաքական պաշտպանության վերաբերյալ, այլ ոչ թե ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածին, համաձայն որի՝ հարձակումը դաշինքի մաս կազմող մի երկրի վրա հարձակում է դաշինքին անդամ բոլոր պետությունների վրա։

Այս պահին ԱՄՆ-ը Մոսկվայի գործողությունները դիտարկում է որպես Ուկրաինայի արևելքում ավելի լայնածավալ հարձակողական ռազմական գործողության «նախերգանք», գրում է Reuters-ը ՝մեջբերելով Սպիտակ տան սեփական անանուն աղբյուրին։