Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն իրականացնել փուլային եղանակով. «Հայաստան» խմբակցության՝ ԱԺ հայտարարության տեքստը

Լուրեր

10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
Բոլորը

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը ԱԺ լսումներ է հրավիրել։ Այն տեղի կունենա ապրիլի 21-ին։ Խմբակցությունը հայ-թուրքական շփումների համատեքստում ԱԺ հայտարարության տեքստ է պատրաստել։ Խմբակցության հայտարարության նախագծում, մասնավորապես, ասվում է.

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտ է իրականացնել փուլային եղանակով՝ որպես մեկնակետ ընդունելով դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակումը»։

Նախագծի համաձայն՝ երկրների միջև հարաբերությունները պետք է կառուցվեն՝ հաշվի առնելով հետևյալ սկզբունքները.

1. Սահմանված պարտավորությունների կատարման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ձեռնարկած քայլերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 12.01.2010 թվականի որոշմամբ ամրագրված իրավական դիրքորոշումներին, ինչպես նաև սահմանադրական կարգի հիմնարար սկզբունքներին.

2. Հայ-թուրքական հարաբերություններում բացառել ցանկացած պայմանավորվածություն, որը կարող է կասկածի տակ դնել հայ ժողովրդի տեղահանության փաստը և Հայոց ցեղասպանության իրողությունը.

3. Հայոց ցեղասպանության փաստի միջազգային ճանաչման եւ ցեղասպանության հետեւանքների վերացման հարցում առաջնորդվել Հայաստանի եւ Սփյուռքի կամքով:

4. Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների հարցը ենթակա է կարգավորման՝ միջազգային իրավունքի հիմնարար և համընդհանուր նորմերին համապատասխան։

5. Հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը ոչ մի կերպ չի կարող խոչընդոտել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը եւ այն ապահովելու Հայաստանի պարտավորությունների կատարմանը։

6. Հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը չի կարող ուղղակիորեն կամ անուղղակիորեն պայմանավորված լինել և ծառայել Ադրբեջանի պահանջների բավարարմանը, ինչպես նաև թուրք-ադրբեջանական տանդեմի պանթուրքիստական ծրագրերի իրականացմանը։

7. Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի հիման վրա պետք է նպաստի Թուրքիայում հայոց լեզվի, հայկական պատմամշակութային արժեքների պահպանմանը, այնտեղ հայ կրթական և մշակութային կյանքի զարգացմանը»։

Մերի Մարտիրոսյան