Բուչայի քաղաքապետը՝ գրավված քաղաքում ռուսական զորքերի գործողությունների մասին

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական զորքերի կողմից Կիևի շրջանի Բուչա քաղաքի օկուպացիայի ժամանակ այնտեղ սպանվել է քաղաքում մնացած յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը։ DW-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկը։

Քաղաքապետի խոսքով՝ մինչ պատերազմի սկսվելը Բուչայում ապրում էր 53 հազար մարդ, որից մոտ 3 հազարը շրջափակման մեջ է հայտնվել։ Ֆեդորուկի տրամադրած վերջին տվյալների համաձայն՝ զոհերի թիվը գերազանցել է 400 հոգին։ Նրա խոսքով՝ քաղաքի յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը, որը մնացել է այնտեղ պատերազմի սկսվելուց հետո, զոհվել է։

«Այժմ այն մեռած քաղաք է»,- ասել է Ֆեդորուկը՝ հավելելով, որ 80% դեպքերում մահվան պատճառը եղել է ոչ թե արկերի կամ բեկորների պայթյունը, այլ գնդակային վնասվածքները։

«Բոլոր տղամարդիկ խուզարկվել են, որպեսզի ուսումնասիրեն՝ զինվորնե՞ր են, թե՞ քաղաքացիական անձինք, և մինչև գոտկատեղը մերկացվել, այնուհետ դա վերածվել է բռնության և խոշտանգումների»,- ասել է քաղաքապետը։

Բացի այդ, նրա պնդմամբ, քաղաքում «մեծ թվով աղջիկներ են բռնաբարվել»։ Ֆեդորուկը չի նշել տուժածների ճշգրիտ թիվը՝ բացատրելով, որ հոգեբաններն այժմ աշխատում են կանանց հետ։

Ապրիլի 15-ին Կիևի մարզի ոստիկանության պետ Անդրեյ Նեբիտովը հայտնել է, որ օկուպացիայի ժամանակ զոհված քաղաքացիական անձանց 900 դիեր, այդ թվում՝ Բուչայից 350 դի, հայտնաբերվել և հանձնվել է Կիևի շրջանի դատաբժշկական փորձագետներին։

Բուչայից ռուսական զորքերի նահանջից հետո ուկրաինական զորքերը քաղաք են մտել ապրիլի 2-ին։ Քաղաքում եղել են նաև միջազգային դիտորդներ և լրագրողներ։ Բուչայի փողոցներում եղել են բազմաթիվ խաղաղ բնակիչների դիակներ, այդ թվում՝ ձեռքերը մեջքին կապած և գնդակահարության հետքերով:

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հետաքննում է ռազմական հանցագործությունները, ԵՄ ավելի քան 10 պետություններ սկսել են իրենց սեփական հետաքննությունը, այդ թվում՝ Գերմանիան, Ֆրանսիան, Էստոնիան, Լիտվան և Լեհաստանը։ Մարտի 2-ին հետաքննություն է սկսել Հաագայի Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Խանը։ Բուչա կատարած այցի ժամանակ նա ողջ Ուկրաինան անվանել է «հանցագործության վայր»։