Ըստ Չավուշօղլուի՝ միջազգային անվտանգության համակարգը պետք է բարեփոխել

Լուրեր

18.11.2026 | 11:12
Total Chess. Հայկ Մարտիրոսյանն առաջին օրը հաղթել է Ռիխարդ Ռապորտին
18.11.2026 | 11:04
Պուտինը հանդիպել է Սի Ցզինպինի հետ՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների եռակողմ գագաթնաժողովից առաջ
18.11.2026 | 10:56
Ազգերի լիգայում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
18.11.2026 | 10:47
Ուսուցիչների համար գործարկվել է արհեստական բանականության 65 գործիք ներկայացնող հայալեզու պորտալ
18.11.2026 | 10:39
Ընդդիմադիրները Փաշինյանի մասնակցությամբ նիստին արդեն 2 ընդմիջում են վերցրել
18.11.2026 | 10:30
Սլովակիայում բողոքի ցույցեր են անցկացվել վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի և Կրեմլի հետ նրա կապերի դեմ
18.11.2026 | 10:22
ՄԻՊ-ն ընդգծել է երեխաներին առնչվող գործերը լուսաբանելիս անձնական տվյալների պաշտպանության և «Մի՛ վնասիր» սկզբունքի պահպանման կարևորությունը
18.11.2026 | 10:08
Արգենտինայի հավաքականը հաղթել է 7:0 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027թ. բյուջեի նախագծի քննարկմանը. ՈՒՂԻՂ
18.11.2026 | 09:55
ՀՖՖ-ն աջակցում է ՖԻՖԱ-ի նախագահի եվրոպական թեկնածուին
18.11.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 18-ի դրությամբ
18.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
Բոլորը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կոչ է արել բարեփոխել միջազգային անվտանգության համակարգը։ Թուրք պաշտոնյան նշել է, որ նման անհրաժեշտության մասին է վկայում Ուկրաինայի պատերազմը, գրում է թուրքական Haberler-ը։

«Միջազգային անվտանգության համակարգը, ՄԱԿ-ի համակարգն ի վիճակի չեն լուծելու հակամարտություններ, բարդ հարցեր»,- ընդգծել է Չավուշօղլուն։

Նա նշել է, որ համակարգը բարեփոխման կարիք ունի։ Միևնույն ժամանակ, Անկարան պատրաստ չէ «ձեռքերը ծալած նստել ու սպասել, որ դա տեղի կունենա»։

Չավուշօղլուն հավելել է, որ Թուրքիան աջակցում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությանը։

«Թուրքիայի դիրքորոշումը հիմնված է արդար և հավասարակշռված մոտեցման վրա»,- ասել է նա։

Ավելի վաղ Անկարան հայտարարել էր, որ բարձրացնում է սակրավորական ստորաբաժանումների և այլ ծառայությունների մարտական պատրաստության մակարդակը՝ կապված Սև ծովում լողացող ականների հետ։

Տաթև Ֆռանգյան