«Ձախողում ենք Գյումրու կառավարումը»․ Շիրակի մարզպետի հարազատները հեռանում են պաշտոններից

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամ Արման Բաղդասարյանը, և նրա կինը՝ Անի Քոչարյանը, որը 5 ամիս է, ինչ զբաղեցնում է համայնքապետարանի աշխատակազմի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետի ժ/պ-ի պաշտոնը, երեկ հրաժարական են ներկայացրել։

Արման Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ վայր է դնում իր մանդատը, միաժամանակ հեռանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերից։
Նրա կինն էլ՝ Անի Քոչարյանը, գրել էր, որ հեռանում է քաղաքապետարանից՝ սեփական դիմումի համաձայն։

Նույն օրվա ընթացքում ամուսինների հրաժարական ներկայացնելը բուռն քննարկումների առիթ է դարձել Գյումրիում, շատերն են մեզ ահազանգում ու հետաքրքրվում՝ ո՞րն է իրական պատճառը, գուցե ստիպել են լքել պաշտոնները, գուցե կոնֆլիկտ է եղել Գյումրու քաղաքապետարանի ներսում։ Հարցնում են՝ եթե մարզպետի եղբայրը վայր է դնում ավագանու իր մանդատը, ապա իմաստը ո՞րն է ՔՊ-ի շարքերից դուրս գալու։

Մենք փորձեցինք պարզաբանումներ ստանալ հենց նրանցից։ Արման Բաղդասարյանը փոխանցեց, որ ավելին չունի ասելու, քան գրել է իր ֆեյսբուքյան էջում, իսկ նրա կինն առհասարակ պարզաբանելու ցանկություն չունի։

Արման Բաղդասարյանը ֆեյսբուքյան էջում երեկ կեսգիշերին գրել էր․ «Տարբեր շահարկումներից զերծ մնալու համար ու չբացելով շատ փակագծեր՝ ներկայացնեմ ձեզ իմ դիմումների ընդհանուր պատճառը։
Ըստ իս, մենք ձախողում ենք քաղաքի կառավարումը, ուստի ես ընդունում եմ մեղքի իմ բաժինը և կրում պատասխանատվություն իմ մասով։

Համապատասխան դիմումը ներկայացրել եմ վարչության նախագահի անունով, թե ինչ կորոշի վարչությունը, հավելյալ կտեղեկացնեմ։
Անկախ զարգացումներից՝ ինքս մնացել եմ հեղափոխության գաղափարների ու արժեքների կրողը»։

Թե ինչո՞ւ է աշխատանքից ազատման դիմում ներկայացրել նրա կինը՝ Անի Քոչարյանը, այս հարցով դիմեցինք Գյումրու քաղաքապետի մամլո խոսնակ Սոնա Առաքելյանին։
Վերջինս նշեց միայն, որ Անի Քոչարյանը դուրս է եկել աշխատանքից՝ սեփական դիմումի համաձայն։
Ի դեպ, մենք պարզեցինք, որ կարճ պաշտոնավարման ընթացքում Անի Քոչարյանը երկրորդ անգամ է հրաժարականի դիմում ներկայացնում Գյումրու քաղաքապետին։ Նրա առաջին դիմումը չի ընդունվել քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի կողմից։ Մեզ առաջին հրաժարականի պատճառի մասին ևս պաշտոնապես տեղեկություն չտրամադրեցին։

Արմիկ Մովսիսյան