Կբարձրացվի Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը

Լուրեր

28.06.2026 | 21:45
Քննարկվում է դիզելային վառելիքի արտահանման ամբողջական արգելքի հնարավորությունը․ Պուտին
28.06.2026 | 21:32
Փոխադարձ վիրավորանքներ՝ ՍԴ-ում․ «Դերասանական ձիրք չունեմ», «Ձեր մոտ կեղծարարական էլ ա ստացվում»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 20:50
Ցավով տեղեկացա բժիշկ Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Ավանեսյան
28.06.2026 | 20:00
«Կյանքս կտամ», քարսիթ՝ ոչ. ինչու են ճանապարհին երեխաներ մահանում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 19:46
Բեռլինում սահմանվել է ջերմության բացարձակ ռեկորդ՝ 149 տարվա դիտարկումների ընթացքում․ Լևոն Ազիզյան
28.06.2026 | 19:30
Ռուսաստանն ունի բավարար ուժ, միջոցներ և քաղաքական կամք, և դրանում ոչ ոք չպետք է կասկածի․ Պուտինը՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախընտրական համագումարում
28.06.2026 | 18:55
Վթարված մեքենայում հայտնաբերվել է նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
28.06.2026 | 18:42
Սաուդյան Արաբիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 14 մարդ է զոհվել
28.06.2026 | 18:20
Ձայնագրություններում ՀՀ քաղաքացիների հասցեին այնպիսի վիրավորանքներ կան, որ եթե այլ նպատակ հետապնդվեր, դրանք կհրապարակվեին․ ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 18:02
Չկա որևէ ուժ, որը վիճարկած լինի հրապարակված տեսագրությունները․ ՀԿԿ ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 17:35
Նախընտրական պաստառը պոկելու համար ձերբակալվածի մահվան գործով դեռևս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 17:16
Անվավեր քվեաթերթիկները ևս ընտրողի կամքն են․ Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 16:37
Բագրատաշենի մաքսային կետում մաքսային ձևակերպումներն իրականացվել են անխափան և բնականոն ընթացքով. ՊԵԿ
28.06.2026 | 16:18
ՔԿ-ն ԱԱԾ-ի հետ համատեղ հանցագործություն է իրականացրել․ Արամ Օրբելյանին ընդհատեց Սեդա Սաֆարյանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 15:52
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ․ հավասարվել է 1993-ի արդյունքին
Բոլորը

Այսօր Գյումրու ավագանու նիստը սկսվելուն պես` Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը  հայտնեց, որ 10 տոկոսով բարձրացվելու է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը։

«Մենք դիմում ունեինք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, համատեղ քննարկել ենք և որոշում ենք կայացրել, որ հունիսի 1-ից 10 տոկոսով  բարձրացնելու ենք 2023 աշխատակցի աշխատավարձ։

Մեկ ամիսը 21 միլիոն 260 հազար դրամի կարգի գումար է լինում, հետագայում կտեսնենք՝ մեր սուղ միջոցները կբավարարեն, ընթացքում էլի կփորձենք բարձրացնել հաջորդ տարվանից կամ ընթացիկ։

Քննրակվել է երկու ուժերի կողմից, և եկել ենք այն եզրակացության, որ 10 տոկոսով բարձրացնենք, մեղմացնենք մեր աշխատակիցների սոցիալական վիճակը, գնաճ կա», -ասաց Վարդգես Սամսոնյանը։

Ավագանու «Զարթոնք» խմբակցության ղելավար Վարդևան Հակոբյանը, հակադարձելով քաղաքապետին,  նշեց, որ անչափ վիրավորական է  նրա տոնայնությունn ընդդիմադիր խմբակցությունների՝ «Զարթոնք»-ի, «Ապրելու երկրի» և ՀՀԿ-ի համար,  քանի որ հենց քաղաքապետարան մուտք են գործել, առաջինն իրենք են եղել, որ բարձրաձայնել են աշխատավարձերի բարձրացման անհրաժեշտության մասին, որպեսզի հնարավորություն տան մասնագետներին ավելի լավ աշխատելու։

Վարդևան Հակոբյանի համար վրդովեցուցիչ էր այն հանգամանքը, որ քաղաքապետն ասաց՝ երկու ուժերով են որոշել։  «Ինչ է նշանակում երկու ուժերով ենք որոշել»,-ասաց նա։

«Երկու ուժերով ենք քննարկել, եթե դուք ցանկություն ունեիք մասնակցելու, մեր դռները բաց են, խնդրեմ, ցանկացած հարց պատրաստ ենք քննարկելու։ Սա անհրաժեշտ է  մեր քաղաքի շահերի և նաև աշխատակիցների համար»,-ասաց քաղաքապետը։

«Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանն էլ ասաց, որ աշխատավարձերի թեման մտահոգել է  բոլորին, և նախնական քննարկումների համաձայն՝ խոսք է եղել ոչ թե 10, այլ 20 տոկոս բարձրացնելու մասին։

«Իրականում վիրավորական է, որ երկու խմբակցությունն արդեն իսկ որոշել են, նման հայտարարություն է այստեղ արվում։ Աշխատակիցներն էլ, հանրությունն էլ թող իմանան, որ ի սկզբանե խելամիտ ու ողջամիտ բարձրացնելու՝ 20 տոկոսով բարձրացնելու մասին է խոսվել, թե ինչու հիմա 10 տոկոսով, ավագանին կորոշի, և ընթացքում պատճառաբանություններն էլ կներկայացվեն թե՛ 10 տոկոսի, և թե՛ 20 տոկոսի»,-ասաց Կարեն Մալխասյանը։

«Եթե միջոցների տեղն էլ ցույց կտաք, 20 չէ, 120 տոկոսով կբարձրացնենք»,- հակադարձեց քաղաքապետը։

Նշենք, որ Գյումրու համայնքապետարանում շատ ցածր են աշխատավարձերը։

Գյումրու քաղաքապետի աշխատավարձը 2021 թվականի մարտի 1-ից  ամսական սահմանվել է 340 հազար դրամ, որից միայն 22 տոկոս եկամտահարկ է փոխանցվում, 3,5 տոկոս՝ կենսաթոշակային ֆոնդ, 5500 դրամ՝ դրոշմանիշային վճար։

Քաղաքապետը ստանում է 247 հազար 800 դրամ մաքուր աշխատավարձ։ Մյուս աշխատակիցների աշխատավարձի չափը, ըստ օրենքի,  ուղղակիրորեն կախված է քաղաքապետի աշխատավարձի չափից։

Մինչ ավագանու այսօրվա  նիստը, Գյումրու համայնքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարություն էր տարածվել, որ հունիսի 1-ից 10 տոկոսի չափով  բարձրացվելու է համայնքապետարանի ու համայնքապատական բոլոր կառույցների՝ թվով 58, աշխատավարձը։

«2021թվականի վերջին մենք հաստատել ենք 2022 թվականի բյուջեն ու բյուջեի համապատասխան հոդվածով՝ պլանավորել էինք աշխատավարձերի բարձրացում։

Իրապես, մեր աշխատակիցների աշխատավարձերը ցածր են և, հաշվի առնելով նաև թանկացումները, մարդկանց սոցիալական դժվարությունները՝ քննարկել ու նախատեսել ենք աշխատավարձերի բարձրացում այս փուլում:

10 տոկոսից ավելի բարձրացնելու հնարավորություն այս պահին չունի համայնքը, սուղ են համայնքի միջոցները: Պլանավորվում ենք աշխատավարձերի բարձրացում իրականացնել փուլային տարբերակով, յուրաքանչյուր տարի բարձրացնել աշխատավարձերը 10 տոկոսի չափով:

Այս պարագայում աշխատավարձի ֆոնդը ամսական բարձրացվում է մոտ 21 մլն դրամի չափով», -հայտարարարել էր Գյումրու քաղաքապետը:

Արմիկ Մովսիսյան