Թուրքիայում ցանկանում են բանտարկել հետազոտողներին՝ երկրի տնտեսության մասին ոչ պաշտոնական տվյալների հրապարակման համար․ Bloomberg

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրք հետազոտող տնտեսագետներին կարող է սպառնալ 3 տարվա ազատազրկում, եթե նրանք երկրի տնտեսության մասին ոչ պաշտոնական տվյալներ հրապարակեն՝ առանց ունենալու երկրի վիճակագրական գործակալության հաստատումը։ Այս մասին ասվում է օրենքի նախագծում, որը հայտնվել է Bloomberg-ի տրամադրության տակ։

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը նախատեսել է այս շաբաթ օրինագիծը ներկայացնել խորհրադարան, սակայն հետաձգել է՝ մինչ պաշտոնյաները աշխատում են դրա վրա։ Այս մասին կուսակցության երկու պաշտոնյա է ասել՝ անանունության պայմանով։

Թուրքիայի տնտեսությունը մեծապես տուժել է լիրայի արժեզրկման պատճառով, որն էլ հանգեցրել է աննախադեպ գնաճի։ Արագ գնաճն անհանգստացնում է Էրդողանի վարչակազմին ընտրություններից մեկ տարի առաջ։

Ավելի վաղ էլ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը հայց էր ներկայացրել ENAGroup անկախ հետազոտական խմբի դեմ՝ ինստիտուտը «կանխամտածված վարկաբեկելու» և «հասարակությանը մոլորեցնելու համար»։

Նոր օրենքի նախագիծն արգելում է հետազոտողներին հրապարակել որևէ տվյալ որևէ հարթակում՝ առանց վիճակագրության գործակալության հաստատումը ստանալու։ Օրենքը խախտելու համար մեղավոր ճանաչվածներին սպառնում է 1-3 տարվա ազատազրկում։

«Որոշ մանիպուլյատիվ վիճակագրությունների ներկայացումը հանրությանը որպես գիտական ուսումնասիրություն՝ առանց հստակ մեթոդաբանության, ուղղված է ինչպես Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի, այնպես էլ տնտեսական ցուցանիշների նկատմամբ վստահության դեմ»,- ասվում է օրենքի նախագծում։

Էմմա Չոբանյան