«Մոսկվա» հածանավի կործանումը «մեծ հարված» էր ռուսական նավատորմի համար․ Պենտագոն

Լուրեր

16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
Բոլորը

Սկսված հրդեհի պատճառով «Մոսկվա» հածանավի խորտակումը «մեծ հարված» էր` հասցված Սեւ ծովում Ռուսաստանի ռազմածովային ուժերին: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Պենտագոնը, փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը:

Հրթիռակիր հածանավը խորտակվել է Սև ծովում հասցված վնասից հետո: Վթարը տեղի է ունեցել Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» ժամանակ, հինգշաբթի օրը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Սակայն Ուկրաինայի իշխանությունները նշում են, որ նավը վնասվել էր Ուկրաինայի զինված ուժերի կողմից հրթիռակոծության արդյունքում։

«Սա մեծ հարված է Սևծովյան նավատորմի համար, երբ ռուսական կողմը ձգտում է գերակայություն հաստատել Սև ծովում’’, CNN-ին ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քըրբին ու ավելացրել, որ այս նավի կորուստը ‘’կազդի նրանց կարողության վրա’’:

Քըրբին ասել է, որ ԱՄՆ-ը չի կարող հաստատել նավի խորտակման ստույգ պատճառը: «Մենք չենք հերքում ուկրաինական կողմի վարկածը»,- հավելել է նա։ «Շատ հավանական է և հնարավոր, որ նրանք իրականում նավի դեմ գրոհ են իրականացրել «Նեպտուն» մակնիշի հրթիռով», ասել է նա: