Անցկացվել է ՊՆ նպատակային ծրագրի շահառուների վիճակահանություն
Ապրիլի 15-ին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում անցկացվել է ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման պետական աջակցության նպատակային ծրագրի շահառուների վիճակահանությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՊՆ-ից։
Վիճակահանության միջոցով որոշվել են այն զինծառայողները, ովքեր հնարավորություն կունենան 2022 թվականի ընթացքում հիփոթեքային վարկավորման արտոնյալ պայմաններով ձեռք բերել անշարժ գույք ՀՀ տարածքում։
Վիճակահանության ընթացքին հետևել և պետական աջակցության նպատակային ծրագրի շահառուներին շնորհավորել է պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։