Եվս մեկը կասկածելի տեղեկանքով. Կարապետյանի գլխին նույնպես կախված է ոչ լեգիտիմության դամոկլյան սուրը.«Ժողովուրդ»

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանում շարունակվում է դեռեւս 1998 թվականից Ռոբերտ Քոչարյանից սկիզբ առած՝ երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու համար կեղծ կամ առնվազն կասկածելի տեղեկանքներ ներկայացնելու ավանդույթը: Ոստիկանության անձնագրային եւ վիազների վարչությունը վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին վերջին 4 տարում ՀՀ-ում մշտական բնակության մասին տեղեկանք է տրամադրել:

Եւ սա այն դեպքում, երբ Կարեն Կարապետյանը 2011թ. հոկտեմբերին Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո մեկնեց Մոսկվա` աշխատելով «Գազպրոմ» ընկերությունում եւ ՀՀ վերադարձավ միայն 2016թ. սեպտեմբերին:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՀ ԸՕ 80-րդ հոդվածի համաձայն. «Քաղաքացին վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվող չի համարվում, եթե թեկնածուի գրանցման համար մշտապես բնակվելու մասին տեղեկանքը ստանալու նպատակով լիազոր մարմնին դիմում տալու օրվան նախորդող 1 461 օրերի ընթացքում նա առնվազն 731 օր բացակայել է ՀՀ-ից»: Հիմա Կարապետյանին տեղեկանք է տրվել, որ վերջին չորս տարում նա 1461 օրից 668-ն է եղել դրսում: Միայն թե այս ամենը խիստ կասկածելի է, թեկուզ եւ այն պատճառով, որ չեն ներկայացվել բավարար փաստեր՝ ապացուցելու, որ Կարեն Կարապետյանն իրոք 668 օր է բացակայել ՀՀ-ից, այլ ոչ թե 731 օր: Հազիվ թե ներկայացվեն, ինչպես մինչ այժմ չներկայացվեցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու մասին բավարար փաստեր: Ու պետք է փաստենք, որ Կարապետյանի գլխին եւս կախված է ոչ լեգիտիմության դամոկլյան սուրը, եթե անգամ նա անցումային այս փուլում մնա վարչապետ: Բայց, դե, թվային մանիպուլյացիաներն ու կեղծիքները Կարեն Կարապետյանի դեպքում նորմալ են. նա պաշտոնավարման ողջ ընթացքում այդպես «խաղարկել է» տնտեսական ցուցանիշները` հարմարեցնելով դրանք ըստ ճաշակի, ներկայացնելով որպես «դմփոց ռեֆորմներ»:

Նախօրեին էլ բացահայտվեց ամոթալի պատմություն, երբ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ հանդիպումից հետո կառավարության կայքում տեղադրված հայտարարության մեջ օտարերկրյա դիվանագետին վերագրել էին սուտ խոսքեր: Իսկապես, իշխանության ղեկին մնալու՝ կարապետյանական մոլուցքը գնալով նողկալի է դառնում:

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: