Թուրքիայի ընդդիմության առաջնորդը հաղթել է իր դեմ Էրդողանի ներկայացրած դատական գործը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի Գերագույն դատարանը չեղյալ է համարել վճիռը, ըստ որի՝ երկրի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն որպես փոխհատուցում հարյուր հազարավոր լիրա պետք է վճարեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ այն պնդումների համար, որ վեջինս հարյուր միլիոնավոր դոլարների հաշիվներ է ունեցել Մեն կղզում, գրում է Duvar-ը։

«Մենք շահել ենք նաև Մեն կղզու գործը։ Այս անգամ Գերագույն դատարանը դաս է տվել Էրդողանին։ Կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն իրավացի էր նաև Մեն կղզու հարցում, և մենք հաղթեցինք։ Գերագույն դատարանը չեղյալ է համարել, այսպես կոչված, դատավորների (երեք գործերով) կայացրած վճիռները, որոնք հանցագործություն են կատարել: Մենք կշարունակենք հաղթել և դասեր տալ»,- թվիթերյան իր էջում գրել է  Քըլըչդարօղլուի փաստաբան Ջելալ Չելիկը։

Նշենք, որ Քըլըչդարօղլուն 2017 թվականին խորհրդարանական խմբակցության հետ հանդիպմանն ասել էր, թե Էրդողանն ու իր հարազատները 18 միլիոն դոլարի փոխանցումներ են կատարել օֆշորային ընկերությանը, որը տեղակայված է Մեն կղզում։

Էմմա Չոբանյան