ՌԴ-ի հետ ագրոպարենային արտադրանքի առևտրաշրջանառությունը 2021-ին աճել է 19.8%-ով

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Նարեկ Տերյանը ապրիլի 12-ին հանդիպում են ունեցել ՌԴ գյուղատնտեսության նախարար Դմիտրի Պատրուշևի հետ։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։
Որպես համատեղ աշխատանքի արդյունքի օրինակ նշվել է ագրոպարենային ոլորտի արտադրանքի առևտրաշրջանառության աճը, ինչն իրականացվում է ինչպես երկկողմ հարաբերությունների, այդպես էլ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ագրոպարենային ոլորտի արտադրանքի առևտրաշրջանառությունը 2020 թվականին կազմել է 753.8 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2021 թվականին՝ 903.1 մլն ԱՄՆ դոլար, նախորդ տարվա համեմատ աճը կազմել է շուրջ 19.8%:
Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն 2020 թվականին կազմել է 428.4 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2021 թվականին՝ 534.3 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ շուրջ 24.7%-ով ավել է:
Հանդիպմանը քննարկվել են ագրոարդյունաբերության ոլորտում փոխհարաբերությունների զարգացման հեռանկարները․ երկուստեք ընդգծվել է, որ ագրոարդյունաբերական ոլորտում համագործակցությունն ունի զարգացման զգալի ներուժ։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև գյուղարտադրողների գործարար այցերի կազմակերպմանը։

Վահան Քերոբյանն ու Դմիտրի Պատրուշևը համակարծիք էին, որ ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում անմիջական երկխոսության կազմակերպումը ներկայումս առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այն նպաստում է երկու երկրների պարենային անվտանգության պահպանմանը։
Հանդիպման ավարտին ընդգծել են փոխգործակցության համար հետագա զարգացման մեծ հնարավորությունները և նշել, որ կայացած հանդիպումը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման համար։