Մայր ու մանուկ կոտորում են․ ցավ է՝ հայեր են գրում, թե քիչ է՝ վերացնե՛լ բոլորին․ ո՞նց եք կորցնում մարդկայնությունը․ Բորիս Եղիազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.06.2026 | 00:59
ԱԱ-2026. Վերջին վայրկյաններին հաղթական գոլ` փլեյ-օֆֆի մեկնարկային խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 23:31
Ո՞ւր են ընտրությունների արդյունքներից դժգոհ մարդիկ․ Գալյանը՝ Վարդևանյանին. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 23:14
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
28.06.2026 | 22:27
Արման Թաթոյանի հրապարակած 2 ձայնագրությունների մասով վարույթ կա, մեղադրյալ չկա․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 21:45
Քննարկվում է դիզելային վառելիքի արտահանման ամբողջական արգելքի հնարավորությունը․ Պուտին
28.06.2026 | 21:32
Փոխադարձ վիրավորանքներ՝ ՍԴ-ում․ «Դերասանական ձիրք չունեմ», «Ձեր մոտ կեղծարարական էլ ա ստացվում»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 20:50
Ցավով տեղեկացա բժիշկ Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Ավանեսյան
28.06.2026 | 20:00
«Կյանքս կտամ», քարսիթ՝ ոչ. ինչու են ճանապարհին երեխաներ մահանում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 19:46
Բեռլինում սահմանվել է ջերմության բացարձակ ռեկորդ՝ 149 տարվա դիտարկումների ընթացքում․ Լևոն Ազիզյան
28.06.2026 | 19:30
Ռուսաստանն ունի բավարար ուժ, միջոցներ և քաղաքական կամք, և դրանում ոչ ոք չպետք է կասկածի․ Պուտինը՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախընտրական համագումարում
28.06.2026 | 18:55
Վթարված մեքենայում հայտնաբերվել է նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
28.06.2026 | 18:42
Սաուդյան Արաբիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 14 մարդ է զոհվել
28.06.2026 | 18:20
Ձայնագրություններում ՀՀ քաղաքացիների հասցեին այնպիսի վիրավորանքներ կան, որ եթե այլ նպատակ հետապնդվեր, դրանք կհրապարակվեին․ ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 18:02
Չկա որևէ ուժ, որը վիճարկած լինի հրապարակված տեսագրությունները․ ՀԿԿ ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 17:35
Նախընտրական պաստառը պոկելու համար ձերբակալվածի մահվան գործով դեռևս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Factor TV-ն տեսակապով զրուցել է Ուկրաինայում բնակվող հայ գեղանկարիչ Բորիս Եղիազարյանի հետ։ Նա ծնունդով Ապարանից է, 1988 թվականին մասնակցել է Արցախյան զարթոնքի հանրահավաքներին, «Ապարան» ջոկատի հրամանատարն է եղել։ Համարվում է Ուկրաինայի 20 լավագույն նկարիչներից մեկը։ Ու թեև 1993-ին մեկնել է Ուկրաինա՝ ուկրաինուհի կնոջ հետ, կապը պահում է Հայաստանի հետ։ 44-օրյա պատերազմից հետո նա վաճառել է իր կտավներն ու տասնյակ հազարավոր դոլարների հասնող ողջ գումարն ուղղել Հայաստան՝ վիրավոր զինծառայողներին և նրանց ընտանիքներին։

-Պարո՛ն Եղիազարյան, այսօր Ուկրաինայի դեմ ՌԴ-ի պատերազմի 50-րդ օրն է։ Ուկրաինական լրատվամիջոցները հայտնեցին, որ ակտիվ մարտեր են ընթանում Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի մարզերում։ Չորս զոհ և տասը վիրավոր կա Խարկով քաղաքում։ Իզյումի շրջանում են մարտեր ընթանում։ Ներկայացրեք՝ ի՞նչ է կատարվում այսօր Ուկրաինայում, Կիևում, ի՞նչ տեղեկություններ կան։

-Կիևից ռուսների փախչելուց հետո պարզ դարձավ, թե նրանք ինչպիսի հանցագործություններ են կատարել։ Բայց ասեմ՝ այն, ինչ Բուչայում են արել՝ սպանություններ, բռնաբարություններ՝ սկսած երեխեքից․․․ այս սարսափելի բաներն արվում են ամեն տեղ։ Մենք քաղաքներ ունենք, որոնք շրջափակված են, չենք կարող մտնել։ Այդ հանցագործությունները շատ տեղերում են եղել։ Տա Աստված՝ պատերազմն ավարտվի, այնքա՜ն բաներ ի հայտ կգան։ Այսօր Մարիուպոլը, որը Դոնբասում է, ամենասարսափելի վիճակում գտնվող քաղաքն է։ Մարիուպոլի մի մասում 30 հազար զորք է, ամեն օր զոհեր են տալիս։ Չենք կարող իրենց օգնել՝ ո՛չ հաց, ո՛չ ջուր հասցնել։ Այդ զորքերը կարող են մինչև վերջ կռվել, բայց իրենք կարող է ոչ թե մարտում զոհվեն, այլ սովից մեռնեն։ Սա սարսափելի բան է, եթե մեզ չտան օդը փակելու անհրաժեշտ զենքեր, որ կարողանանք հաց ու ջուր ուղարկել Մարիուպոլ, հետո ամբողջ աշխարհին ամոթանք ենք տալու՝ աշխարհի ամենահայտնի ղեկավարներին։ Հիմա տալիս են ինչ-որ զենք, որ օդը փակենք, բայց դա այն չէ։ Ուկրաինան հաղթելու է, բայց ինչպե՞ս է աշխարհը թույլ տալիս, որ մայր ու մանուկ ստորացնելով կոտորեն, դա ահավոր բան է։

Ցավալի է, որ հայերը ռուսերենով գրում են, որ «դա քիչ է», այսինքն մեզ՝ այստեղ գտնվողներիս, «պետք է վերացնել բոլորին»։ Եվ սա գրում են՝ իմանալով, թե ինչ է կատարվում։ Ահավոր ցեղասպանություն է։ Ես գրել էի այդ մարդկանց անունները, բայց հիմա չեմ տա։ Դիմում եմ հայերին՝ մենք մարդասեր ժողովուրդ ենք, այսօր խաղաղ բնակիչներ են զոհվում, ո՞նց կարող եք կորցնել մարդկայնությունը։ Դրանով խայտառակ եք անում մեր ազգին։

– Մենք տեղյալ ենք մի քանի տասնյակ հայերի մահվան դեպքերի մասին։ Ամենից շատ ավերված են Մարիուպոլ, Խարկով քաղաքները, որոնք խիտ են բնակեցված, այդտեղ նաև մեծաթիվ հայեր կան։ Դուք տիրապետո՞ւմ եք հայերի շրջանում մահվան տվյալների։

-Այո՛, Մարիուպոլում շատ հայեր կան։ Ես գիտեմ երկու քույրերի, որ զոհվեցին, մայրը փրկվեց, հայրը ծանր վիրավորվել է։ Այնպիսի տեղում են, որ չեն կարող մեր զորքերը մտնել-հանել, որ իմանանք՝ ինչ եղավ, զոհվեցի՞ն, թե՞ ողջ մնացին։ Մարիուպոլից ժողովրդին դուրս բերելիս գողացել են շատ հայերի՝ ռուսական կողմը, տղամարդկանց, կանաց, երեխաների, տանում են Ռուսաստան, երեխաների, որոնց մայրերն ու հայրերն են զոհվել կամ ում մայրերի ճակատագիրը հայտնի չէ, կամ երեխաների, որոնց մայրերը ողջ են։ Մարիուպոլից տղամարդկանց զոռով տարել են, ասում են՝ Ղրիմ են տարել։ Ես վախենամ, որ հետո իրենց տանջեն, ստիպեն, որ տան տեղեկություններ, թե մեր զորքերը կոտորում են տեղի բնակչությանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան