Միրզոյանը՝ գերիների նոր խմբի վերադարձնելու մասին․ Շվեդիան կդիմի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար․ Լուրեր

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Կա պատկերացում, որ հայ պատանդների հերթական խումբը պետք է ազատ արձակվի», – այս խոսքերով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանում հայտարարել է, որ բանակցում են այս հարցի շուրջ։ Նա նշել է, որ թեման քննարկվել է ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Շառլ Միշելի՝ բրյուսելյան հանդիպման ընթացքում։
–
ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Քեթլին Հիքսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է դիտարկել Ուկրաինային միջին հեռահարության այնպիսի սպառազինություն մատակարարելու հնարավորությունը, որը կարող է հարվածներ հասցնել Ռուսաստանի օդանավակայաններին։
–
Գերմանիայում կոալիցիոն կառավարությունը համաձայնության է եկել Ուկրաինային ծանր սպառազինությունների մատակարարման հարցում։ Այս մասին հայտնել է կոալիցիայի պատգամավորներից մեկը։ Մինչ այս գերմանական խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունները պատրաստակամություն էին հայտնել Ուկրաինային վաճառել տանկեր ու այլ զրահատեխնիկա։
–
Շվեդական մամուլը հայտնել է, որ Շվեդիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարությունը որոշում է կայացրել ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հարցում։ Վարչապետ Մագդալենա Անդերսոնը մտադիր է այս տարվա հունիսին հայտ ներկայացնել։