«Մոտ մեկ միլիոն դրամի ծախսի տակ ընկանք, բայց փոշիացավ»․ գյումրեցի ռեստորանատերը բողոքում է

Լուրեր

10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Գյումրու պատմական միջուկում գործող հյուրանոցառեստորանային համալիրներից մեկի գործադիր տնօրեն Վարդան Սրտաշյանը դժգոհում է, որ սննդի օբյեկտներում ծխելն արգելելու մասին օրենքի ընդունումից հետո վնասներ է կրել։ Ըստ նրա՝ փոշիացել է գումարը, որը վերջերս ծախսել էր 10 նարգիլե ձեռք բերելու վրա։

«Անցած տարի Երևանի հատուկ մասնագիտացված խանութներից մեկից գնեցինք նարգիլե ծխելու սարքեր։ Այդ սարքերից ամեն մեկը 65 հազար դրամով ենք ձեռք բերել։ Ասեմ, որ միայն սարքն արժե 65 հազար դրամ, բավական թանկ արժեն նաև դրանց տեխնիկական սպասարկման գործիքները։ Հաշվարկել եմ՝ մոտ մեկ միլիոն դրամ ծախսել ենք այս նպատակի համար։

Անցած տարի աշխատել ենք դրանցով, բայց այս տարի այլևս չենք կարող, արգելված է, չգիտեմ՝ ինչ պիտի անենք այդ սարքերը։ Քեզ թույլ չես տա օրենք խախտել, մեծ աղմուկ կբարձրանա, իսկ դա հեղինակության հարց է»,- պատմում է Սրտաշյանը։

Ըստ գործարարի՝ նարգիլեն ռեստորանային բիզնեսում ամենաեկամտաբեր ծառայություններից էր, իսկ հիմա մոլորվել են ու չգիտեմ՝ ինչ անեն այդ սարքերի հետ։

«Առհասարակ, պիտի ասեմ, որ տարբեր տեսակի սահմանափակումները ու նաև գնաճն ու բնակիչների գնողունակության անկումը դարձել են պատճառ ռեստորանների հաճախորդների թիվի կտրուկ նվազման», -ասում է Վարդան Սրտաշյանը։

Արմիկ Մովսիսյան