ԵՄ-ն հաստատել է Ուկրաինային ռազմական օգնության երրորդ տրանշը

Լուրեր

10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային զենք մատակարարելու համար Խաղաղության եվրոպական հիմնադրամից (EPF) 500 մլն եվրոյի չափով երրորդ տրանշի հատկացմանը։ Այս մասին հայտնում է European Truth-ը՝ վկայակոչելով ԵՄ մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ 500 մլն եվրո կավելացվի Ուկրաինայի համար EPF-ի շրջանակում ավելի վաղ մոբիլիզացված ռեսուրսներին։ Այսպիսով, օգնության բյուջեն կեռապատկվի՝ հասնելով 1,5 միլիարդ եվրոյի։

«Հաջորդ շաբաթները վճռորոշ կլինեն: Քանի որ Ռուսաստանը պատրաստվում է հարձակման Արևելյան Ուկրաինայում, կարևոր է, որ մենք շարունակենք և մեծացնենք մեր ռազմական աջակցությունն Ուկրաինային՝ նրա տարածքն ու բնակչությանը պաշտպանելու և հետագա տառապանքները կանխելու համար»,- որոշումը մեկնաբանել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

ԵՄ-ի կողմից հատկացվող միջոցները նախատեսված են ոչ միայն զենքի, այլև անհատական պաշտպանության միջոցների, առաջին օգնության հավաքածուների և վառելիքի, ինչպես նաև պաշտպանական նպատակներով մահաբեր ուժի մատակարարման ռազմական տեխնիկա մատակարարելու համար։

Ուկրաինային օգնելու նախկին միջոցառումները Եվրամիության հետ համաձայնեցվել են փետրվարի 28-ին և մարտի 23-ին։

Տաթև Ֆռանգյան