ՄԻՊ-ի նախաձեռնությամբ քննարկվել է Վերիշենի «Goris Handmade» ապրանքանիշի տեսականին Երևանում ներկայացնելու տարբերակը

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Ապրիլի 13-ին աշխատանքային այցով Սյունիք մեկնած պատվիրակությունը հյուրընկալվել է Գորիսի Կանանց ռեսուրսային կենտրոն «ՎԻՆՆԵԹ Հայաստան» գրասենյակում․ տեղեկացնում են
ՄԻՊ հանրային կապերի բաժնից։

Հանդիպման ընթացքում կենտրոնի ներկայացուցիչները պատվիրակությանը ներկայացրել են «ՎԻՆՆԵԹ Հայաստան»-ի գործունեությունը և արդեն իրագործած ու ապագա ծրագրերի իրականացման փուլերն ու ակնկալվող արդյունավետությունը։ Կենտրոնի ղեկավար Ռուզաննա Թորոսյանն անդրադարձել է նաև փայտամշակման արհեստանոցի և խոհարարական դպրոցի բացմանը, ինչպես նաև տարեցների ցերեկային կենտրոն բացելու ծրագրերին:

Այնուհետև՝ պատվիրակությունը ուղևորվել է Վերիշենի արհեստագործական սոցիալական ձեռնարկություն, որտեղ հանդիպել է շահառուներին՝ ներառյալ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հումանիտար ծրագրի։ Պատվիրակությունը մանրամասն ծանոթացել է ձեռնարկության գործունեությանը, ձեռագործ աշխատանքներին և տեքստիլ արտադրությանը։

Պաշտպանի նախաձեռնությամբ նաև քննարկվել է Վերիշենի «Goris Handmade» ապրանքանիշի տեսականին Երևանում ներկայացնելու տարբերակը, ինչը լայն սպառում կապահովվի և նոր հնարավորություններ կստեղծի ձեռնարկության համար:

Պաշտպանի այցը կշարունակվի դեպի Դավիթ Բեկ սահմանային համայնք։