Ֆինլանդիան առաջիկա շաբաթների ընթացքում կորոշի ՆԱՏՕ-ին միանալու հարցը

Լուրեր

10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

Ֆինլանդիան առաջիկա շաբաթների ընթացքում կորոշի ՆԱՏՕ-ին միանալու անհրաժեշտության հարցը։ Այս մասին Ստոկհոլմ կատարած այցի ժամանակ հայտարարել է վարչապետ Սաննա Մարինը, գրում է Bloomberg-ը։

«ՆԱՏՕ-ի վերաբերյալ որոշում կկայացվի մի քանի շաբաթվա ընթացքում»,- ասել է նա։

Մարինը նշել է, որ անհրաժեշտություն չի տեսնում, որ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ որոշումը կայացվի Շվեդիայի հետ միաժամանակ, բայց կցանկանար, որ երկու երկրներն էլ «նույն ընտրությունը կատարեին»:

Իր հերթին, Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը չի հաստատել ԶԼՄ-ների տեղեկությունները, թե երկիրը կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին այս տարի։

Ավելի վաղ շվեդական SvD պարբերականը հայտնել էր, որ «վարչապետի նպատակն է, որ Շվեդիան այս տարվա հունիսին անդամակցի ՆԱՏՕ-ին»։

Մինչ այս, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ընդգծել էր, որ Ֆինլանդիան և Շվեդիան կարող են հույս դնել ՆԱՏՕ-ին արագացված ընթացակարգով անդամակցելու վրա։ ՌԴ Դաշնային խորհուրդն էլ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի հնարավոր անդամակցությունը Հելսինկիին ռուսական պատասխան քայլերի թիրախ կդարձնի։

Տաթև Ֆռանգյան