Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր առնվազն 20 լրագրող է սպանվել
Քաղաքականություն
13.04.2022 | 22:03Ուկրաինայում փետրվարի 24-ին ՌԴ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր առնվազն 20 լրագրող է սպանվել: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ուկրաինայի լրագրողների ազգային միությունը։
Միությունը հրապարակել է բոլոր հայտնի անունները՝ նշելով, որ դրանք միայն այն լրագրողներն են, որոնց մահվան փաստը հաստատել է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը։
Եվս մի քանի լրագրողներ արդեն երկար օր է՝ կապի դուրս չեն գալիս, սակայն նրանց ճակատագրի մասին ստույգ տվյալներ դեռ չկան։
Տաթև Ֆռանգյան