ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցը ՀՀ ԶՈւ-ում ոչ մարտական պայմաններում կորուստների մասին

Լուրեր

26.08.2026 | 13:10
Ինչ խնդիրներ են արձանագրվել 2025 թ․ ամառային և ձմեռային զորակոչերի ընթացքում․ ՀՔԱՎ-ի զեկույցը
26.08.2026 | 13:00
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
26.08.2026 | 12:51
Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցը ժամանակավորապես վերաբացելու շուրջ
26.08.2026 | 12:45
Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը
26.08.2026 | 12:40
Պակիստանում ծննդատանը հրդեհի հետևանքով առնվազն 14 նորածին է մահացել
26.08.2026 | 12:38
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 12:35
Ռոբերտ Քոչարյանին հանձնել են նրան ձերբակալելու նոր որոշում
26.08.2026 | 12:32
Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ
26.08.2026 | 12:30
Ռահիմ Սթերլինգին սպառնում է երկու տարվա ազատազրկում
26.08.2026 | 12:21
Իրինա Յոլյանին «Ուժեղ Հայաստան»-ն առաջադրեց ԱԺ ՏԿ և ՇՄ պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
26.08.2026 | 12:10
Ռոբերտ Քոչարյանի որդին կալանավորվեց // Նոր հայցադիմում Գագիկ Ծառուկյանի գույքերի հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
26.08.2026 | 12:06
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց
26.08.2026 | 12:00
Անտեղի սահմանափակումները չեն համապատասխանում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ոգուն. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 11:49
ԿՀՎ տնօրենը Մոսկվա էր ժամանել «հատուկ ծառայությունների միջև շփումների» համար. Պեսկով
26.08.2026 | 11:40
US Open. Սերենա Ուիլյամսն ու Կառլոս Ալկարասը պարտվել են 1/4 եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է 2021 թվականի «Մարդու իրավունքների համաշխարհային զեկույցը», որում անդրադարձ կա նաև Հայաստանին։

Զեկույցի առաջին բաժնում, որը վերաբերում է անձի  անձեռնմխելիությանը, ասվում է, որ հաղորդումներ չկան այն մասին, որ կառավարությունը կամ նրա գործակալները կամայական կամ անօրինական սպանություններ են իրականացրել: Ըստ զեկույցի՝ ապօրինի սպանությունների մասին հաղորդումներ ստացվել են 2020 թվականի աշնանը էթնիկ հայերի և ադրբեջանական ուժերի միջև ինտենսիվ մարտերի ժամանակ։

Զեկույցում նշվում է, որ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները շարունակել են մտահոգություն հայտնել բանակում ոչ մարտական պայմաններում մահերի և իրավապահ մարմինների կողմից այդ մահերի վերաբերյալ արժանահավատ հետաքննություն իրականացնելու ձախողման առնչությամբ: Ըստ քաղաքացիական հասարակական կազմակերպությունների և զոհերի ընտանիքների՝ ոչ մարտական գործողությունների հետևանքով շատ մահեր նախաքննության փուլում որպես ինքնասպանություն որակելու պրակտիկան նվազեցնում է խախտումների բացահայտման հավանականությունը: Իրավապաշտպանների կարծիքով՝ զինվորականների մահվան դեպքերը հետաքննելու ամենամեծ խոչընդոտը եղել է հիմնական ապացույցների ոչնչացումը կամ չպահպանումը ինչպես զինվորական հրամանատարության (ներքին հետաքննության դեպքերում), այնպես էլ գործով աշխատող կոնկրետ քննչական մարմնի կողմից։

Դիտորդների կարծիքով՝ 2020 թվականի աշնանը տեղի ունեցած մարտերից հետո զինվորների շրջանում ինքնասպանությունների թիվը նկատելիորեն աճել է։  Տարվա ընթացքում կառավարությունը նախաձեռնել է ծրագրեր՝ անվճար հոգեբանական օգնություն ցուցաբերելու հակամարտությունների հազարավոր մասնակիցներին, զինվորականներին և նրանց ընտանիքներին: Ըստ հասարակական կազմակերպությունների՝ տրամադրված օգնությունը միշտ չէ, որ եղել է բավարար կամ արդյունավետ։

Զեկույցում նաև նշվում է, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) անհայտ կորածների գործեր է վարել՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ և աշխատել կառավարության հետ՝ կազմելու անհայտ կորածների համընդհանուր ցուցակը։ ԿԽՄԿ-ի տվյալներով՝ 1990-ականներից ի վեր ավելի քան 5000 հայ և ադրբեջանցի անհայտ կորած է համարվում հակամարտության հետևանքով։ ՀՀ Ոստիկանության տվյալներով՝ 2019 թվականի դրությամբ 1990-ականներից ի վեր հակամարտության պատճառով անհետ կորել է 867 քաղաքացի։ 2020 թվականի մարտերից հետո 2021-ի հոկտեմբերի 29-ի դրությամբ 321 մարդ է անհետ կորել։

 

Տաթև Ֆռանգյան