Զելենսկին առաջարկել է «Պուտինի կնքահայր» Մեդվեդչուկին փոխանակել գերեվարված ուկրաինացիների հետ

Լուրեր

10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի իշխանություններին առաջարկել է  կրեմլամերձ ամենահայտնի օլիգարխներից մեկին՝ Վիկտոր Մեդվեդչուկին, փոխանակել գերի ընկած ուկրաինացիների հետ։  Նա ձերբակալվել էր Ուկրաինայի անվտանգության ծառայությունը կողմից, հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ըստ Զելենսկու՝ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հատուկ գործողություն է անցկացրել Մեդվեդչուկին գտնելու և ձերբակալելու համար:

«Նա թաքնվել է 48 օր: Եվ վերջապես որոշեց փորձել փախչել մեր երկրից: Բայց դե, այս «տիեզերագնաց»-ի համար, բառիս վատ իմաստով, հայտնի «թռա՛նքը» չաշխատեց»,- ասել է Զելենսկին՝ հավելելով, որ «հատկապես ցինիկ» է քողարկվելու համար Մեդվեդչուկի կողմից ռազմական համազգեստի օգտագործումը:

«Ես առաջարկում եմ Ռուսաստանի Դաշնությանը փոխանակել ձեր այս տղային ռուսական գերության մեջ գտնվող մեր տղաների և աղջիկների հետ: Կարևոր է, որ մեր իրավապահ մարմինները և զինվորականները նույնպես դիտարկեն այդ հնարավորությունը», – ասել է Զելենսկին:

Վիկտոր Մեդվեդչուկը, ում ԶԼՄ-ները «Պուտինի կնքահայր» են անվանում, գլխավորել է ռուսամետ «Ընդդիմադիր պլատֆորմ – հանուն կյանքի» (ОПЗЖ) կուսակցությունը։ 2021 թվականի մայիսին Ուկրաինայում նրան մեղադրանք է առաջադրվել պետական դավաճանության և ահաբեկչական կազմակերպությանն օժանդակելու մեջ։  Մեդվեդչուկին կասկածում են Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ  հանրապետություններ ածխի մատակարարումների մեջ։ Քաղաքական գործիչը գտնվում էր տնային կալանքի տակ։ ՌԴ ռազմական օպերացիայից մի քանի օր առաջ նա փախուստի էր դիմել, սակայն չէր կարողացել լքել երկիրը։

 

Տաթև Ֆռանգյան