Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ են նվաճել իտալական Ռոսետո դելի Աբրուցցի քաղաքում ընթացող Եվրոպայի 2018 թվականի երիտասարդական առաջնությունում: Բրոնզե մեդալակիրներ են դարձել 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը և 69 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության հավաքականը մրցավայր էր մեկնել 10 բռնցքամարտիկով գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ: