«Սա ընկերական այց չէ»․ Ավստրիայի կանցլերը՝ Պուտինի հետ փակ բանակցությունների մասին

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ է վարել Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերի հետ, որը մեկնել է Մոսկվա՝ դառնալով առաջին եվրոպացի առաջնորդը, որն անձամբ հանդիպել է Պուտինին Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր, գրում է BBC-ն։

Նեհամերն ասել է, որ Պուտինի հետ իր զրույցը «շատ ուղիղ, բաց և կոշտ» է եղել, հավելելով, որ բարձրացրել է Բուչայում և այլուր ռազմական լուրջ հանցագործությունների հարցն ու ընդգծել, որ բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Նա Պուտինին ասել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կմնան ուժի մեջ և կխստացվեն այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ մահանում են Ուկրաինայում։

«Ամենակարևոր իմ ուղերձը Պուտինին այն է, որ այս պատերազմը պետք է վերջապես ավարտվի, քանի որ պատերազմում երկու կողմից միայն պարտվողներ կան»,- ասել է ավստրիացի պաշտոնյան՝ նշելով, որ պատրաստվում է իր եվրոպացի գործընկերներին տեղեկացնել անցկացված բանակցությունների մասին և խորհուրդ տալ նրանց հետագա քայլերի վերաբերյալ։

Ավստրիական լրատվամիջոցների տեղեկացմամբ էլ՝ Պուտինի և Նեհամերի հանդիպումն անցել է առանց ձեռքսեղմումների և համատեղ լուսանկարների։

«Սա ընկերական այց չէ, ես նոր եմ ժամանել Ուկրաինայից և իմ աչքերով տեսել եմ այն անչափելի տառապանքը, որը պատճառել է ռուսական ագրեսիվ պատերազմը», – հայտարարել է Ավստրիայի կանցլերը։

Էմմա Չոբանյան