Թուրքիան նախատեսում է հատուկ ավիաընկերություն ստեղծել՝ պատժամիջոցների պայմաններում ՌԴ-ից զբոսաշրջիկներին երկիր բերելու համար

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի իշխանությունները միջոցառումներ են ձեռնարկում՝ ՌԴ-ի նկատմամբ Արևմտյան պատժամիջոցների պայմաններում ռուս զբոսաշրջիկների հոսքը երկիր ապահովելու համար, գրում է Sabah-ը։

Ըստ պարբերականի՝ Թուրքիայի զբոսաշրջային ոլորտը խնդիրների է բախվել Ուկրաինայում պատերազմի հետևանքով, խնդիրը փորձում է կարգավորել կառավարությունը։

«Մշակույթի նախարարությունը, Տրանսպորտի, գանձապետարանի և ֆինանսների նախարարությունը ստեղծված իրավիճակում հաստատել են եռափուլ ճանապարհային քարտեզ՝ ՌԴ-ից զբոսաշրջիկների ներգրավելու համար»,- ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ խոսքը նաև նոր ավիընկերության ստեղծման մասին է։

Լրատվամիջոցը գրում է, որ նախարարություններն անցել են ավաընկերության շուրջ աշխատանքներին, որը նախատեսվում է ստեղծել Անթալիայում։ Այն զբաղվելու է միայն Ռուսաստանից Թուրքիա զբոսաշրջիկների փոխադրումներով։ Ավիաընկերության ստեղծման համար նաև վարկային աջակցություն է տրամադրվելու։ Նշվում է, որ այս ավիաընկերության ստեղծման դեպքում հնարավոր կլինի լրացուցիչ 1 մլն զբոսաշրջիկի ներգրավել։

Այս համատեքստում վարկային աջակցություն է տրամադրվելու ռուսաստանաբնակ թուրքական տուրօպերատորներին, հիմնականում այնպիսի ընկերություններին, ինչպիսիք են Anex-ը, Pegas-ը և Coral-ը, որոնք Ռուսաստանից զբոսաշրջիկների են բերում Թուրքիա։ Խոսքը շուրջ 300 մլն դոլար վարկի մասին է։ Փաթեթի մասին հայտարարվելու է մայիսի առաջին շաբաթվա ընթացքում։

Էմմա Չոբանյան