Գերմանական Rheinmetall կոնցեռնը պատրաստ է Ուկրաինային տանկեր մատակարարել 

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանական Rheinmetall պաշտպանական կոնցեռնը պատրաստ է Ուկրաինային օգտագործված Leopard 1 տանկերի խմբաքանակ մատակարարել, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ 

«Առաջին Leopard 1-երը կարող են մատակարարվել 6 շաբաթվա ընթացքում»,- հայտնել է կոնցեռնի խորհրդի նախագահ Արմին Պապպերգերը Handelsblatt պարբերականին տված հարցազրույցում։ 

Ուկրաինա նման մատակարարումների իրականացման համար պահանջվում է Գերմանիայի կառավարության համաձայնությունը։ 

Նա նշել է, որ կոնցեռնը կարող է Ուկրաինայի զինված ուժերին մինչև 50 Leopard 1 տանկ մատկարարել բանակի հին պաշարներից։ Ներկայում այդ տեխնիկայի գնահատում է իրականացվում։

Պապպերգերի խոսքով՝ Ուկրաինային տանկերի մատակարարումը կարող է իրականացվել Rheinmetall Italia-ի իտալական դուստր ձեռնարկության խողովակներով, երեք ամսվա ընթացքում։ Գերմանական կոնցեռնի ղեկավարը նշել է, որ ուկրաինացի զինվորներին ընդամենը մի քանի օր հարկ կլինի՝ Leopard 1 տանկերի կիրառումը սովորելու համար։

Ուկրաինայի ներկայացուցիչները վերջին շրջանում ավելի հաճախ են դժգոհություն հայտնում այն առիթով, որ Գերմանիան Կիևին շատ քիչ զենք է մատակարարում։ Ուկրաինային ռազմական օգնությունն ակտիվացնելու կոչեր են հնչում նաև Գերմանիայի կառավարությունում։ Մասնավորապես, ապրիլի 11-ի Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հայտարարել է, որ Ուկրաինային առաջին հերթին անհրաժեշտ է ծանր սպառազինություն։

Էմմա Չոբանյան