Արդյո՞ք համաճարակը հաղթահարված է․ կորոնավիրուսի ընդամենը 1 նոր դեպք է գրանցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 12:37
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.08.2026 | 12:35
Ռոբերտ Քոչարյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվեց բժշկական կենտրոն
25.08.2026 | 12:34
Բաքվում պահվող գերիների մասին խոսելու անձնական լեգիտիմություն ունի միայն Գեղամ Մանուկյանը․ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 12:27
«Յուվենտուսի» թուրք ֆուտբոլիստը ոտքի կոտրվածք է ստացել
25.08.2026 | 12:19
Կրեմլը մեկնաբանել է ՌԴ-ում զորահավաք անցկացնելու մասին լուրերը
25.08.2026 | 12:10
Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է // ԱՄՆ-ը հարյուր հազարավոր վիզաներ կչեղարկի․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 12:10
Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել է կալանքի տարվելու նպատակով
25.08.2026 | 12:05
ԱԺ ամբիոնից երեկ ուղիղ հրահանգ տրվեց. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:56
Երկրորդ շտապօգնությունն է ժամանել Հակակոռուպցիոն. ոստիկանները լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ, պարզել պատճառը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:56
US Open. Էլինա Ավանեսյանը պարտվել է որակավորման փուլում
25.08.2026 | 11:48
Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի և Մոլդովայի սահմանին ևս մեկ անցակետի վրա
25.08.2026 | 11:46
Սիրուշոյի «Պռեգոմեշ» խանութ-սրահը փակ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:44
Փաշինյանը միլիոնատեր է, թե միլիարդատեր` իշխանափոխությունից հետո է պարզվելու. Սևակ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:30
Երևանում մեկնարկում է Անդրանիկ Հարոյանին նվիրված հուշամրցաշարը, կայացել է վիճակահանությունը
25.08.2026 | 11:25
Չեմ տեսել` հանրությունը պահանջի, որ Քոչարյանի որդիները չժառանգեն այս բնակարանը. Սուքոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության ընդամենը մեկ դեպք երեկ կատարված 1921 թեստավորումների արդյունքում։ Սա, ըստ էության, աննախադեպ ցուցանիշ է համավարակի շուրջ 2-ամյա պատմության ընթացքում։

Վերջին շաբաթներին, ըստ Առողջապահության նախարարության տվյալների, Հայաստանում կորոնավիրուսային համավարակի և դրանով պայմանավորված մահվան դեպքերի ցուցանիշներն էականորեն նվազել են։ Վերջին 10 օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 9 մարդ։ Համեմատություն համար նշենք, որ համավարակի 5-րդ ալիքի ժամանակ 10 օրվա ընթացքում մահվան դեպքերի գումարային թիվը գերազանցել էր 3 հարյուրյակը։ Արդյո՞ք կարող ենք ասել, որ Հայաստանում կորոնավիրուսային համաճարակը մոտ է ավարտին։

Հայաստանում կորոնավիրուսային 5-րդ ալիքը սկսվեց նախորդ տարվա սեպտեմբերի վերջին և շարունակվեց մինչև այս տարվա մարտի սկիզբ։ Այդ ընթացքում Հայաստանում գրանցվեցին հակառեկորդներ՝ մեկ օրում վարակվածների թիվն անցավ 4․388-ը, մահացավ՝ 69 մարդ։ Թեև, սրան զուգահեռ, մի շարք սահմանափակումներ մտցվեցին, օրինակ՝ հանրային և սննդի վայրեր մուտքը դարձավ պատվաստման սերտիֆիկատի կամ կորոնավիրուսային բացասական թեստի առկայության պայմանով, սակայն մի շարք սահմանափակումներ էլ մեղմացվեցին, հանվեց նաև փակ տարածքներում պարտադիր դիմակ կրելու պահանջը, որը գործում էր արդեն տևական ժամանակ։

Մասնագետների դիտարկմամբ՝ նոր ալիքի պատճառը «օմիկրոն» շտամն էր, որն ավելի վարակիչ է, քան «դելտա»-ն, սակայն ավելի թեթև ընթացք է ունենում։ Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանի կարծիքով՝ եթե նոր ալիք լինի, հնարավոր է՝ վիրուսի նոր տեսակ ի հայտ գա։

Առողջապահության ոլորտի մասնագետները կարծիք են հայտնում, որ համաճարակի նահանջը պայմանավորված է նաև պատվաստումների ցուցանիշով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան