Թուրքիայում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Քաղաքականություն
09.04.2022 | 19:16Թուրքիայի Մալաթիա նահանգում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Trend գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը (AFAD)։
Երկրաշարժի օջախը գտնվել է 6,72 կմ խորության վրա:
Ավերածությունների կամ տուժածների մասին չի հաղորդվում։