Թուրքերի շուրջ 60 տոկոսը չի կարողանում ծայրը ծայրին հասցնել․ նոր հետազոտություն

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Ստամբուլի տնտեսական հետազոտությունների ընկերության կողմից մարտին անցկացված հարցման համաձայն՝ Թուրքիայում քաղաքացիների 59,4 տոկոսը չի կարողանում ծայրը ծայրին հասցնել, գրում են թուրքական լրատվամիջոցները։ Հարցման արդյունքները ներկայացրել է ընկերության գործադիր տնօրեն Ջան Սելջուկը սոցիալական ցանցերում։

Հետազոտության մասնակիցներին տրվել է չորս հարց՝ մարտին իրենց եկամուտ-ծախսերի հաշվեկշռի վերաբերյալ։ Մոտ 59 տոկոսը պատասխանել է, որ եկամուտը չի բավարարում ծախսերին, մինչդեռ 27 տոկոսն ասել է, որ իրենց եկամուտը բավարար է միայն ծախսերը հոգալու համար: 7 տոկոսն ասել է, որ իրենց եկամուտը ավելին է, քան ծախսերը, 6 տոկոսն էլ ասել է, որ իրենց եկամուտն ավելի քան բավարար է ծախսերը հոգալու համար:

Մասնակիցներին հարցրել են նաև, թե ո՞ր կուսակցության օգտին են քվեարկել։ Մինչ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ընտրողների 40,7 տոկոսը նշել է, որ դժվարացել է հոգալ իրենց ծախսերը, այս ցուցանիշը շատ ավելին է ընդդիմադիր կուսակցությունների կողմնակիցների դեպքում: Մասնավորապես, գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ընտրողների մոտ 73,4 տոկոսն ասել է, որ իրենց եկամուտները չեն բավարարում ծախսերի համար, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության աջակիցների դեպքում այս ցուցանիշը կազմում է 88,4 տոկոս, իսկ İYİ («Լավ») կուսակցության համակիրների դեպքում՝ 80,4 տոկոս։

Նշենք, որ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տվյալների համաձայն՝ մարտին Թուրքիայում սպառողական գների տարեկան գնաճը հասել է 61,14 տոկոսի, ինչը ամենաբարձր ցուցանիշն է վերջին երկու տասնամյակի ընթացքում:

Էմմա Չոբանյան