Գերմանիայի ռազմական տեխնիկայի վաճառքը Թուրքիային ռեկորդային նվազագույնի է հասել 1999թ․ ի վեր

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Գերմանիայի կառավարությունը հավանություն է տվել 2021 թվականին Թուրքիային 11 միլիոն եվրոյի զինտեխնիկայի վաճառքին, ինչը 1999 թվականից ի վեր գրանցված ամենացածր ցուցանիշն է: Այս մասին գրում է Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը, որին վկայակոչում է Turkishminute-ը։

Աղբյուրը նշում է, որ Գերմանիայի Դաշնային կառավարությունը տեղեկությունը տրամադրել է՝ ի պատասխան Ձախերի կուսակցության պատգամավոր Սևիմ Դաղդելենի կողմից առաջադրված հարցի, և ասել, որ 11 միլիոն եվրոյի վաճառքից ռազմածովային արտահանումը կազմում է 6 միլիոն եվրո։

Համեմատության համար նշենք, որ 2017-2021 թվականներին, նախկին կանցլեր Անգելա Մերկելի պաշտոնավարման վերջին ժամանակահատվածում, Թուրքիան Գերմանիայից ներմուծել է 4,5 միլիարդ եվրոյի զենք և ռազմական տեխնիկա:

2019 թվականին, երբ Սիրիայում տեղի ունեցավ թուրքական օպերացիան, Գերմանիան սահմանափակեց զենքի արտահանումը Թուրքիա՝ որոշելով չվաճառել զենք, որը կարող է օգտագործվել սիրիական պատերազմում:

2019-ին Սիրիայում Թուրքիայի «Խաղաղության աղբյուր» գործողությունից հետո Չեխիան, Ֆինլանդիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Իսպանիան և Շվեդիան զենքի էմբարգո սահմանեցին Թուրքիայի նկատմամբ։

Բացի այդ, Ֆրանսիան սահմանափակել էր պաշտպանական և ավիացիոն ենթահամակարգերի վաճառքը, իսկ Իտալիան և Բրիտանիան արգելել էին որոշ ապրանքների վաճառքը։ Գերմանիան կասեցրել էր թուրքական Leopard-2 տանկերի արդիականացման ծրագրերը և սահմանափակել այլ սարքավորումների վաճառքը։

Թուրքական գործողությունների պատճառով ֆրանս-իտալական Eurosam SAMP/T հակաօդային պաշտպանության համակարգի համատեղ արտադրության ծրագիրը ևս կասեցվել էր, որի վերագործարկման շուրջ այժմ կողմերը բանակցում են։

Էմմա Չոբանյան