«Իշխանությունը առիթ է փնտրում արտակարգ դրություն հայտարարելու համար». Հրանուշ Խառատյանը զգուշացնում է

Լուրեր

14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
14.10.2026 | 20:30
«Ցավոտ սահմանափակումներ»՝ մարզերից եկողների համար․ ինչ է պատրաստվում անել քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Չնայած ավելորդ եմ համարում հիշեցնել, բայց իշխանություններն առիթ են փնտրում արտակարգ ռեժիմ հայտարարելու համար»,- ֆեյսբուքյան էջում զգուշացնում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Ուստի, ըստ նրա, հնարավոր են նոր սադրանքներ: «Բավական է մի տասը մարդ «փայտերով զինված» հարձակվի որևէ ոստիկանի վրա, կամ որևէ խանութի ցուցափեղկ ջարդի»,- նշել է Խառատյանը:

«Մեր ոստիկանը միշտ մերն է, մեր բոլոր քաղաքացիները մեր կողմից միշտ պաշտպանված են, մեր հանրահավաքները խաղաղ են, մեր գրպաններում դանակներ չկան, մեր ձեռքին մահակներ չկան»,- գրել է ազգագարգետը՝ շարունակելով. «Նիկոլը անընդհատ կրկնում և խաղաղ անհնազանդության օրինակ է ծառայում, մենք սադրանքի չենք գնում, մեր այս ամբողջ գործընթացը խաղաղության և օրենքով իրավունքի կիրառման համար է, մեր ամբողջ ծրագրերը օրենքի առաջ երկրի բոլոր քաղաքացիների հավասարության համար է, այդ թվում՝ իշխանության մեջ ընդգրկված մարդկանց»:

Ազգագրագետը իշխանության մեջ ընդգրկվածներին կոչ է անում ազատվել ապօրինությունների հարկադրանքից. «Մենք ապօրինության միջոցով օրինականության չենք հասնի, մենք երանոսյանական որակի ոստիկանների սադրանքներից չենք ազդվի»: Հղում կատարելով Սահմանադրությանը՝ Խառատյանը զգուշացնում է. «Եթե Կարեն Կարապետյանը պատրաստվում է արտակարգ դրություն հայտարարել, ապա նախապես ասում եմ՝ Սահմանադրական կարգին ոչ միայն անմիջական, այլև որևէ վտանգ չի սպառնում: Հանրահավաքները, ցույցերը, դրանց իրականացումներն ամբողջովին Սահմանադրական իրավունքի շրջանակում են»: