Կիսաեփ, անհամ ու ոչ կալորիական. դատապարտյալների սնունդը մատուցվում է խախտումներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տապակած կաղամբ, շոգեխաշած թթու և անհամ շիլաներ․․․ Քրեակատարողական հիմնարկներում շուրջ 29 տարի այս սնունդն ամենահաճախ հանդիպող կերակրատեսակների եռյակում էր։ Իրենք՝ բանտարկյալները, բանտային այս կերակուրը սովորաբար անվանում են «բալանդ», որն առաջացել է ռուսերեն «баланда» բառից: Թարգմանաբար նշանակում է՝ անհամ, շատ ջրալի կերակուր: Այդ է պատճառը, որ տասնյակ տարիներ անազատության մեջ գտնվող անձանց հարազատները շաբաթը մի քանի անգամ ծանր բեռներով հերթի էին կանգնում հանձնուքների ընդունման կետերում։

Նախորդ տարի խնդիրը, կարծես թե, լուծվել էր, երբ հայտնի դարձավ, որ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և ՍՊԸ-ի միջև կնքվել է ՔԿՀ-ների կարիքների համար սննդի պատրաստման ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագիր։ Ըստ այդմ՝ ընկերությունը պարտավորվել էր ապահովել 12 ՔԿՀ-ներում պահվող անձանց համար թարմ, որակյալ սննդի պատրաստում և մատուցում: Դատապարտյալների մոտ հույս էր արթնացել, որ սննդից դժգոհելու կամ հարազատներին նեղություն տալու առիթները վերացել են, սակայն դա միայն առաջին հայացքից։

«2021թ. դեկտեմբերին 3 ՔԿՀ-ներում ՀՀ Գլխավոր դատախազության կողմից բոլոր սննդատեսակներից կատարված նմուշառման, դրանց հետագա հետազոտման արդյունքում պարզվել է, որ սննդի էներգետիկ արժեքն էականորեն, շատ դեպքերում՝ բացասական առումով ավելի քան 50%-ով տարբերվում է սահմանված սննդի էներգետիկ արժեքից: Տարբերություններ են արձանագրվել տարբեր ՔԿՀ-ներ մատակարարված միևնույն սննդամթերքի կալորիականության չափերի միջև: Գրանցվել է անազատության մեջ գտնվելու ընթացքում անձանց կանոնավոր կենսագործունեության համար անհրաժեշտ սննդով ապահովելու իրավունքի խախտում, քանի որ ՔԿՀ-ներում պահվող անձանց սննդով ապահովելու նպատակով պետության կարիքների համար հատկացված գումարի դիմաց մատակարարվել է սահմանված չափորոշիչներից էականորեն տարբերվող սնունդ»,- նշվում է Դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ Դատախազության՝ խախտման այդ պայմաններում, հատկացված սննդի գնային բաղադրիչի նվազում տեղի չի ունեցել: Այնուամենայնիվ, հայտնաբերված խախտումների վերաբերյալ նախապատրաստված նյութերով ձեռք բերված փաստական տվյալներով հարուցվել է քրեական գործ՝ խարդախություն, յուրացում կամ վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և կեղծիք կատարելու հոդվածների հատկանիշներով։ Գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե:

Պարզվում է՝ խնդիրն ամենևին էլ լուծված չի եղել, քանի որ հասարակական դիտորդական խումբն անազատության մեջ գտնվող անձանցից սննդի մասով բողոքներ պարբերաբար է ստացել։

Նարե Հովհաննիսյանը, որը ևս ՔԿՀ-ներում հասարակական դիտորդական խմբի անդամ է, դատապարտյալների հետ առանձնազրույցներում բազմիցս է բողոքներ լսել նաև վերջին շրջանում մատակարարվող սննդի մասով։ Նրա փոխանցմամբ՝ մատուցվող ուտելիքը շատ դեպքերում կիսահում է լինում, բացի այդ՝ պատշաճ չի մատուցվում դիետիկ սնունդը։

Սնունդ պատրաստող և մատակարարող ընկերության հետ պայմանագիր կնքելով և սննդի որակի բարելավման նպատակադրմամբ, թվում էր՝ անազատության մեջ գտնվող անձանց հարազատները կսահմանափակեն հանձունքները, սակայն Հովհաննիսյանը հակադարձում է՝ հանձնուքների ծավալը գրեթե նույնությամբ պահպանվել է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան