Հայ արտահանողների խնդիրները՝ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին

Լուրեր

28.06.2026 | 08:39
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթեց Իռլանդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 08:07
ԱԱ-2026. Հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերը
28.06.2026 | 08:00
ԱԱ-2026. Արգենտինայի հաղթանակն ու Մեսիի հերթական գոլը, Ալժիր – Ավստրիա՝ 3:3. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 05:30
ԱԱ-2026. Պորտուգալիան չհաղթեց Կոլումբիային ու փլեյ-օֆֆ դուրս եկավ երկրորդ տեղով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 03:11
ԱԱ-2026. Անգլիան ու Խորվաթիան հաղթեցին և կխաղան փլեյ-օֆֆում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 21:49
Վուչիչը հայտարարել է նախագահի պաշտոնում իր «վերջին օրերի» մասին
27.06.2026 | 20:57
Էդուարդ Սպերցյանը կտեղափոխվի Սաուդյան Արաբիա. աղբյուր
27.06.2026 | 20:25
Էդվարդ Ասրյանը մասնակցել է ԶՈՒ սերժանտների երդման հանդիսավոր արարողությանը
27.06.2026 | 19:58
Ռաիսա Մկրտչյանը նշանակալի ներդրում է ունեցել նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում․ Փաշինյան
27.06.2026 | 19:03
ԲՀԿ-ի համար ակնհայտ է՝ որևէ հաշվարկի դեպքում 4%-ի շեմը չի կարող համարվել հաղթահարված. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:27
Կոշտ քաղաքական խոսույթը ատելության խոսք չէ ու չի կարող արդյունքներն անվավեր ճանաչելու հիմք լինել. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:14
ՍԴ-ն պետք է գնահատի ոչ թե խախտումների առկայությունը, այլ արդյոք դրանք կարող էին ազդել արդյունքի վրա․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 17:51
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
27.06.2026 | 17:23
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնությունը հաստատվել է. պետությանը կվերադարձվի 304,5 մլն դրամ
27.06.2026 | 17:12
156 քրեական վարույթ կա կոռուպցիոն ընտրական հանցագործությունների վերաբերյալ. ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ուկրաինայում արդեն շուրջ 40 օր ձգվող պատերազմն իր ուղիղ ազդեցությունն է  ունեցել Հայաստանի տնտեսության վրա։  Ավելի վաղ Factor.am-ը հայտնել էր, որ Էկոնոմիկայի նախարարության տվյալներով Հայաստանից Ուկրաինա արտահանումները դադարել են, իսկ դեպի ՌԴ՝ նվազել։

Գինիների արտադրությամբ և արտահանմամբ զբաղվող ընկերությունից Factor.am-ին հայտնում են, որ այս պահին և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի շուկաների հետ իրենց համագործակցությունը դադարեցված է, արտահանումներ այս պահին չեն իրականացվում։ Դեպի Ուկրաինա ընկերության ապրանքների արտահանման գործընթացի դադարեցումը պայմանավորված է երկրում տիրող իրավիճակով, իսկ դեպի ՌԴ՝ ռուբլու արժեզրկմամբ։

Ընկերության ղեկավարի խոսքով՝ իրենք ռուսական ընկերությունների հետ պայմանագրերը կնքել են արտարժույթով և այդ առումով այժմ կան խնդիրներ։ «Մեր ռուս գործընկերները ապրանքը մեր մոտից տանում են դոլարով, սակայն էնտեղ վաճառում՝ ռուբլով։ Իրենք այժմ չեն կարողանում համարժեք կերպով փոխհատուցել, դեռ հարցը անորոշ է»,- ասում է ընկերության տնօրենը և հավելում՝ ռուս գործընկերները չեն հրաժարվում գումարը վճարելուց, այլ սպասում են ռուբլու փոխարժեքի կարգավորմանը, որպեսզի կարողանան փոխանցումներ անել։

«Անցած տարի էլ շատ ծանր տարի է եղել՝ կորոնավիրուսի հետ կապված, էլի ահագին խնդիրներ կային, արտահանման ծավալը բավականին ընկել էր, այս տարի էլ, դե՛, ավելի ընկավ։ Հունվար-փետրվարին պատվերներ չեն լինում, մարտից պետք է սկսվեին, բայց մարտին էլ ապրանք չենք ուղարկել, կարելի է ասել այս տարի համարյա բան չենք արտահանել»,- իրավիճակն է ներկայացնում գործարանի տնօրենը։

Նրա խոսքով՝ կան նաև լոգիստիկ խնդիրներ, որոնց պատճառը՝ Լարսի փակ լինելն է. «Դրանից ելնելով՝ բարձրացել են լոգիստիկայի գները, չնայած՝ անգամ բարձր գնով ոչ մի լոգիստիկ ծառայություն այս պահին ապրանք տանել չի կարող»։

Գինիներ արտադրող ընկերությունն իր ապրանքի մեծ մասը վաճառում է դրսում, իսկ Հայաստանում՝ շատ քիչ տոկոսն է սպառում։ Ապրանքի մեծ մասը՝ մոտ 65-70 տոկոսն արտահանում են Ռուսաստան, իսկ դեպի Ուկրաինա արտահանումները կազմում են շուրջ 1 տոկոս։ Գինիների մնացած մասն ընկերությունը սպառում է եվրոպական շուկայում։

Գործարանի տնօրենը պատմում է՝ ներկա պահին ուկրաինական շուկայի հետ ընկերությունը պարտք ու պահանջ չունի․«Մինչ պատերազմը որքան ապրանք արտահանել էինք, դրա գումարները ստացել ենք։ Իրենք ապրանքը տանում են 50 տոկոս կանխավճարով, մյուս 50-ը՝ հետո են փոխանցում, բայց մինչ պատերազմը վճարել էին արդեն»։

Ընկերության տնօրենն ասում է նաև, քանի որ Ռուսաստանից Եվրոպա ապրանքների արտահանումը նվազել է և Եվրոպան իր շուկան լրացնելու անհրաժեշտություն ունի, այնտեղից իրենց համագործակցելու առաջարկով շատ հարցումներ են ուղարկում։ Այժմ այդ նպատակով բանակցություններ են վարում։

«Եվրոպան ապրանքների բացը փորձում է լրացնել՝ շատ ցածր արժեքով գինիներ գնելով, իսկ Հայաստանը պատրաստ չէ նման ցածր գներով արտահանումներ անել, բանակցում ենք, տեսնենք՝ ինչ կստացվի»,- նշում է տնօրենը։

Անորոշության մեջ է նաև հյութեր և բանջարեղենային, մրգային պահածոներ արտահանող ընկերություններից մեկը։ Ապրանքն արտահանել են Ուկրաինա, սակայն գումարները չեն ստացել։ Ընկերության ներկայացուցիչը նշում է՝ մինչ օրս պատասխան անգամ չեն ստացել ուկրաինական կողմից։

«Մեզ վրա ազդեցությունն այնքանով է, որ շուկա ենք կորցրել, իսկ եղած ապրանքն այլ տեղ չենք ուղարկում, որովհետև իրենց մակնշմամբ և պիտակներով են գնում բոլորը»,- ասում են ընկերությունից։

Ներկայացուցիչը նշում է՝ արտարժույթի նվազման պատճառով մի պահ խնդիրներ ունեին ՌԴ-ի հետ, սակայն խնդիրն այս պահին կարգավորվել է, ապրանքի գները ևս, ուստի՝ այդ ուղղությամբ արտահանման գործընթացը շարունակում են, բայց ավելի նվազ տեմպերով։

«Միայն դեպի Ռուսաստան մենք տարեկան արտահանում ենք մոտ 900 մլն դոլարի ապրանք։ Դա լուրջ թիվ է, և այդ թիվը կորցնելը նպատակահարմար չի լինի, որովհետև՝ կնշանակի պակասեցնել նաև արտարժույթի մուտքը Հայաստան, հարվածել արտահանողներին և կոնկրետ գյուղատնտեսությանը»,- Factor.am-ի հետ զրույցում նշում է տնտեսագետ, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։

Նրա խոսքով՝  ուկրաինական պատերազմի պատճառով առաջ եկած  արտահանման խնդիրների հետևանքով թեև Հայաստանի տնտեսությունը դեռևս լուրջ վնասներ չի կրել, սակայն, ասում է՝ այդ հարցում կառավարությունը պետք է հետևողական լինի և փորձի աջակցություն ցուցաբերել ոչ թե գյուղատնտեսության առանձին ոլորտներին, այլև ոլորտի բոլոր արտահանողներին։

Խոսելով արտահանման ռիսկերի մասին՝ Մակարյանը նշում է, որ դրանց նվազումը կախված է պատերազմի տևողությունից, նաև՝ ռուբլու արժևորումից.

«Եթե ռուբլու արժեքը բարձրանա, խնդիրը շատ արագ կշտկվի, մանավանդ, որ պահածոների ոլորտում սեզոնը նոր է բացվում։ Պահածո արտադրողներից շատերն իրենց ապրանքներն արդեն արտահանել վերջացրել են, մայիս-հունիսից հետո միայն կսկսեն նորից թողարկել ու արտահանել։ Որոշակի վնասներ կան թարմ մրգերի և բանջարեղենի առումով, քանի որ դրանք ջերմոցային տնտեսություններ են և դրանց արտահանումները չէին դադարել, շարունակվում էին»:

Մասնագետն ասում է՝ ներկա պահին բացի գինիները, դադարեցված են նաև կոնյակի արտահանումները, գրեթե կանգնեցված է նաև՝ հագուստի արտահանումը։ «Թեև մեր արտահանողների մեծ մասը հագուստը նաև Եվրոպա է արտահանում, ուստի՝ իրենց գործունեությունը փորձում են շարունակել եվրոպական շուկայում»,- նշում է նա։

Մակարյանի խոսքով՝ Հայաստանի համար գինու արտահանման առումով նոր շուկաներ «նվաճելու» հնարավորություններ են ստեղծվել։ Դա պայմանավորված է ռուսական շուկայում եվրոպական գինիների քանակի նվազեցմամբ։

«Իսկ ինչ վերաբերում է պահածոների, թարմ հյութերի, մրգերի, բանջարեղենի, կոմպոտների ոլորտին, դրանք ունեն սեզոնային բնույթ, բայց, թե ժամանակի ընթացքում ինչպիսի զուգահեռ պրոցեսներով կընթանան՝ կախված է ռուբլու արժեքից»,- ասում է նա։

Տնտեսագետը նշում է նաև՝ մեր արտահանման կորուստները Ուկրաինայի առումով մեծ չեն, այդ երկրի հետ խնդիրներն առավել կապված են ներմուծման հետ, սակայն  ներմուծողներն, ըստ Մակարյանի, կարողացան ճկուն կերպով այլ շուկաներ գտնել՝ փորձելով, օրինակ՝ թռչնամիսը և հրուշակեղենը բերել Ռուսաստանից։

Հավելենք, որ Ռուսաստանը Հայաստանի ամենամեծ առևտրային գործընկերն է։ Հայաստանից ՌԴ արտահանվում են հիմնականում ալկոհոլային խմիչքներ՝ կոնյակ և գինիներ, պահածոներ, հյութեր, կոմպոտներ, թարմ մրգեր, բանջարեղեններ և կարի ու տեքստիլի արտադրանքներ։ Իսկ Հայաստանից Ուկրաինա արտահանվող ապրանքների ծավալները համեմատաբար ավելի քիչ են։

Մերի Մաթևոսյան