Քննարկվել են բնածին արատների և գենետիկ հիվանդությունների վաղ պրենատալ ախտորոշման մեթոդների բարելավմանն առնչվող հարցեր
Կայացել է առողջապահության նախարարին կից մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի նիստ, որի ընթացքում
ներկայացվել են 2015-2021 թվականների ընթացքում ՀՀ-ում իրականացված արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինիգ հետազոտությունների վերլուծության արդյունքները, հնչել են առաջարկներ` գինեկոլոգիական հիվանդների վաղ հայտնաբերման համար կիրառվող միջոցառումների և սքրինինգ հետազոտությունների վերաբերյալ։
Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։