Պատերազմի պատճառով Ուկրաինայի համաշխարհային ժառանգությունը վտանգի տակ է․ ՅՈՒՆԵՍԿՕ

Լուրեր

21.08.2026 | 10:46
Պապիկյանը ստուգայցերով բանակային դիրքերում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.08.2026 | 10:39
Էլեկտրամոբիլների համար մաքսատուրքի արտոնությամբ լրացուցիչ 5000 քվոտա է հատկացվել
21.08.2026 | 10:26
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 21-ի դրությամբ
21.08.2026 | 10:12
Ալավերդու մարզադաշտի և ճոպանուղու տարածքների վերադարձի հարցը դատարանում է․ Դատախազություն
21.08.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.08.2026 | 09:45
Օգոստոսի 24-ին Երևանում և Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը կհասնի +40°C-ի
21.08.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
20.08.2026 | 23:01
«Նոան» նոր գլխավոր մարզիչ ունի
20.08.2026 | 22:52
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղաց Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 22:39
Պերուում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
20.08.2026 | 22:23
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.08.2026 | 22:07
Ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
20.08.2026 | 21:53
ԶՈՒ ԳՇ պետը ստուգայցեր է իրականացրել զորամասերում և բանակային դիրքերում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.08.2026 | 21:39
Նիկոլ Փաշինյանին կշնորհվի Հեսսեյան խաղաղության մրցանակը
20.08.2026 | 21:22
Կառավարությունը նախատեսում է վերափոխել «Հայփոստ»-ի կառավարման մոդելը
Բոլորը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ Ուկրաինայում ռուսական ներխուժման ժամանակ արդեն վնասվել են տասնյակ եկեղեցիներ, պատմական հուշարձաններ և թանգարաններ։ Հիմա հատկապես մտահոգիչ է այն, ինչ կատարվում է Չեռնիգովում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

ՄԱԿ-ի մշակույթային գործակալությունը կազմել է պատերազմի ավելի քան մեկ ամսվա ընթացքում վնասված մշակութային հուշարձանների նախնական ցուցակը։

Այս պահին ավերվել կամ վնասվել է 29 աղոթատեղի, պատմական նշանակության 16 շինություն, 4 թանգարան և 4 հուշարձան։

«Մենք շատ մտահոգված ենք մշակութային և պատմական ժառանգության հետ կապված իրավիճակով: Ուկրաինայում մարդկության ժառանգությունը վտանգի տակ է»,- ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչ Էռնեստո Օտտոնեն:

Ուկրաինայի տարածքում կան յոթ Համաշխարհային ժառանգության օբյեկտներ, մասնավորապես՝ Լվովում և Կիևում, Օդեսա և Խարկով քաղաքները ներառված են Ստեղծարար քաղաքների ցանցում, իսկ Ուկրաինայի որոշ ազգային արխիվներ ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային հիշողության ռեգիստրում:

Տաթև Ֆռանգյան