Կարմիր Խաչի փոխարեն կփակցնենք սեփական լոգոն․ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» տնօրենի պաշտոնակատար

Լուրեր

15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կարմիր Խաչի խորհրդանիշը կհանվի հայաստանյան բոլոր բուժհաստատությունների, շտապօգնության մեքենաների, անգամ բժշկական համազգեստի վրայից։

Այս մասին նախազգուշական գրություններ են ստացել այն առողջապական հիմնարկների ղեկավարները, որոնք անարգել օգտագործել են այս խորհրդանիշը։

Բուժհասատատությունների ղեկավարներին հասցեագրված պաշտոնական գրության մեջ նշված է․«Հաշվի առնելով ՀՀ առողջապահության նախարարությանն ուղղված Հայկական Կարմիր Խաչի ընկերության 25․02․2022 թվականի թիվ 124 գրությունը՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կողմից Կամիր խաչի խորհրդանիշի ոչ տեղին օգտագործման վերաբերյալ, ինչպես նաև հիմք ընդունելով «Կարմիր խաչի և կարմիր մահիկի խորհրդանշանների գործածության և պաշտպանության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 19․01․1994 թվականի թիվ 41 որոշման դրույթներն՝ առաջարկում ենք այսուհետ բժշկական անձնակազմի բժշկական համազգեստի, շտապ բժշկական օգնության մեքենաների, սանիտարատրանսպորտային միջոցների, բժշկական գույքի անշարժ և շարժական տարբերակման համար չգործածել Կարմիր խաչի խորհրդանշանը և տարբերակիչ ազդանշանները»։

Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Լեյլի Ասլանյանի փաստմամբ, Շիրակի մարզում միակ բուժհաստատությունը, որն օգտագործում է Կարմիր Խաչի խորհրդանիշը, «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ն է։
Այս հիվանդանոցի տնօրենի պաշտոնակատար Հովհաննես Վարձելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ արդեն երկրորդ անգամ է բախվում այս խնդրին։ Նախքան մանկական հիվանդանոցում տնօրենի պաշտոնակատար նշանակվելը, նա գլխավորում էր Անի թաղամասում գտնվող «Միջազգային Կարմիր Խաչի» անվան պոլիկլինիկա»-ն։

Ըստ Հովհաննես Վարձելյանի՝ Հայկական Կարմիր Խաչ ընկերության պահանջով այն անվանափոխեցին, դարձրեցին «Գրիգոր Նարեկացու» անվան։
«Այն ժամանակ էլ պահանջ ներկայացվեց, մենք անվանափոխեցինք պոլիկլինիկան, բոլոր փաստաթղթղերը, լիզենցիան փոխեցինք, բավական ծախսատար էր։

Հիմա էլ մանկական հիվանդանոցում է այդ հարցն առաջ եկել, անպայման կհանենք Կարմիր Խաչի խորհրդանիշը շենքից։ Մտածում ենք մեր լոգոն փոխելու մասին, մեր լոգոյի մեջ էլ կա խաչ, դա էլ պիտի հանվի, երևի թե նոր լոգո կստեղծենք ու Կարմիր Խաչի փոխարեն հենց մեր լոգոն կտեղադրենք։ Խաչ, երևի թե, ընդհանրապես չօգտագործենք, կանաչ խաչը դեղատների բրենդն է, կապույտ էլ հո չե՞նք տեղադրի, կփոխենք ձևը, մտածում ենք այդ ուղղությամբ։
Թող լոգոն փոխվի՝ և՛ սիրուն կլինի, և՛ խորհրդանշական, մենք էլ մեր նշանը կունենանք»,-ասաց Հովհաննես Վարձելյանը։

Կարմիր Խաչը կհանվի նաև Երևանի ու Վանաձորի Բ/Կ-ի շտապօգնության մեքենաների վրայից, Գյումրու շտապօգնության մեքենաներն այն չեն օգտագործում։

Արմիկ Մովսիսյան