Ադրբեջանցի զինծառայող լրագրողը բացահայտել է բանակում տիրող խայտառակ վիճակը

Լուրեր

11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանական բանակում ծառայող լրագրող Ֆարիդ Իսմայիլովը բացահայտել է զորամասի սխալ կառավարման, թերացումների ու խայտառակ իրավիճակի մասին, որտեղ ծառայում է, գրում են տեղական լրատվամիջոցները։

Նա, մասնավորապես, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իր առողջական վիճակը լրջորեն վատացել է «զորամասի ղեկավարության անպատասխանատվության պատճառով»՝ նշելով, որ զորամասում «գեներատորների, խմելու ջրի և սննդի ապահովման խնդիրն» ամիսներ շարունակ չի լուծվում։ Իսմայիլովն այսպիսով ներկայացրել է ադրբեջանական բանակում տիրող իրական վիճակը՝ մերկացնելով Ալիևի քարոզչական կեղծիքը։

«Զինծառայողները, որոնք կաշառք չեն տալիս, դիրքերում սովամահ են լինում։ Սերժանտներն իրենց աշխատավարձից են սնունդ հիվանդության տարածումը կանխելու համար։ Իշխանությունը վառելափայտ չի ուղարկում, ուստի զինվորներն ու սերժանտները ականապատ տարածքից են վառելափայտ են հավաքում։ Իմ ստորաբաժանման հրամանատարը բարձրագույն հրամանատարությանը տեղեկացնում է խնդիրների և հնարավոր լուծումների մասին, բայց այդպես էլ չի լուծվում»,- գրում է Իսմայիլովը։

Նա նաև տեղեկացրել է, որ իր արձակուրդի ընթացքում իր հետ կապվել են Պետական անվտանգության ծառայությունը, Զինվորական դատախազությունը և ՊՆ-ն, և նա տեղեկացրել է խնդիրների մասին, սակայն մեկ ամիս անց ոչ մի լուծում չի ստացել։

«Պարո՛ն նախագահ, ասեք Պետական անվտանգությանը, որ գա և հետաքննի այն զորամասը, որտեղ ես ծառայում եմ։ Պարո՛ն նախագահ, Դուք ասում եք, որ Ադրբեջանն ունի հզոր բանակ։ Այո՛, բավական հզոր բանակ ունի, սակայն Դուք չեք հետաքրքրվում այս բանակի զինվորներով։ Ոչ մի անգամ չեք գնացել դիրքեր ու զրուցել զինծառայողների հետ։ Անցյալ տարի օգոստոսին Ղարաբաղ կատարած ձեր այցի ժամանակ մոտ 2000 հոգի մնացել էր առանց ջրի։ Խմելու ջուր չէր բերվել, որովհետև ճանապարհը փակվել էր նախագահի համար»,- գրել է Իսմայիլովը։

Ադրբեջանի ՊՆ-ն, ինչպես և սպասվում էր, հերքել է Իսմայիլովի հայտարարումները՝ նշելով, որ դրանք նպատակ ունեն վարկաբեկել բանակը։

«Նման ոչ ադեկվատ հայտարարությունները ծառայում են այն ուժերի նպատակներին, որոնք ցանկանում են խարխլել մեր բանակի հեղինակությունը։ Խստորեն դատապարտում ենք սոցիալական ցանցերի միջոցով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի պաշտոնական գործունեությանը միջամտելու փորձերը և անընդունելի ենք համարում նման քայլերը»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ։

Էմմա Չոբանյան