Պայթյունավտանգ իրավիճակն Արցախում և Փաշինյան-Ալիև հանդիպումը. ի՞նչ կտա բրյուսելյան այցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ Բրյուսել է մեկնում՝ Ալիևի հետ քննարկելու հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունների մեկնարկին առնչվող հարցեր: Այսօր Կառավարության նիստին վարչապետը շեշտեց՝ Հայաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների անհապաղ մեկնարկին:

Փաշինյան-Ալիև հանդիպումը նախատեսված է ապրիլի 6-ին: Այն լինելու է եռակողմ ձևաչափով՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ: Առայժմ տեղկություններ չկան երկու երկրների ղեկավարների դեմ առ դեմ հանդիպման մասին, պաշտոնապես հրապարակված չէ նաև եռակողմ հանդիպման օրակարգը:

Փաշինյանը մինչ բրյուսելյան այցի մասին խոսելը ծավալուն անդրադարձավ Արցախում ստեղծված իրավիճակին: Վարչապետը մոտ կես ժամ քննադատում էր Բաքվի ագրեսիվ պահվածքը։ Հայաստանի ղեկավարը կարծում է՝ Ալիևն Արցախում լարված իրավիճակը ցանկանում է տեղափոխել հայ-ադրբեջանական սահման: Երևանը Բաքվին մեղադրում է ոչ միայն խաղաղության օրակարգից շեղվելու և շփման գծում իրավիճակը լարելու, այլ նաև արցախահայությանն ուղղված ֆիզիկական սպառնալիքների համար:

Նիկոլ Փաշինյանն այսօր վերահաստատել է նաև Երևանի այն դիրքորոշումը, որ խաղաղության բանակցություններին պատրաստ են Ադրբեջանի ներկայացրած հինգ առաջարկների և Հայաստանի կողմից արված լրացումների հիմքի վրա։ Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի խոսքով՝ այս առաջարկներում կան տողատակեր, իսկ կողմերը պատրաստ չեն զիջումների գնալ:

Անդրադառնալով Բաքվից հնչող այն դիրքորոշումներին, թե հայկական կողմը չի կատարում նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի պահանջները, Փաշինյանը շեշտել է՝ Ադրբեջանը խեղաթյուրում է հայտարարության կետերը և հայկական կողմից պահանջում գործողություններ, որոնք չեն բխում այդ փաստաթղթի տրամաբանությունից: Հիշեցնենք՝ Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի տարածքով ճանապարհ ունենալ դեպի Նախիջևան, որը կունենա, այսպես ասած, «Լաչինի միջանցքի» կարգավիճակը:

Ի՞նչ արդյունքներ սպասել Փաշինյան-Ալիև հանդիպումից, երբ կողմերը տրամագծորեն տարբեր դիրքորոշում ունեն ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի խոսքով՝ հավանականությունը մեծ է, որ Փաշինյանն ու Ալիևը համաձայնության չեն գա:

Իսկ ահա «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը նշում է՝ եվրոպական կողմի պարտավորությունն է Ալիևին կառուցողական դաշտ տեղափոխելը:

Դավիթ Ատեփանյանը չի բացառում, որ Բրյուսելում Ալիևն Արցախում իրավիճակը կայունացնելու խոստումներ կտա, որոնք Բաքու վերադառնալուն պես մոռացության կմատնվեն: Հովսեփ Խուրշուդյանն էլ կարծում է՝ եթե Արևմուտքին տրված խոստումներն Ալիևը չկատարի, ապա լուրջ պատժամիջոցների կնեթարկվի։

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Բրյուսելի միջնորդությամբ բանակցելու են արդեն երրորդ անգամ: Առաջին հանդիպումը տեղի էր ունեցել նախորդ տարի դեկտեմբերի 14-ին: Կողմերը պայմանավորվածություն էին ձեռք բերել երկաթուղու շահագործման և հումանիտար խնդիրների կարգավորման շուրջ: Երկրորդ բանակցությունը Շառլ Միշելի և Էմանուել Մակրոնի միջնորդությամբ արդեն այս տարվա փետրվարի 4-ին էր՝ հեռավար ձևաչափով, որին հաջորդեց 8 հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք։ Ի՞նչ կտա երրորդ հանդիպումը՝ պարզ կդառնա մեկ շաբաթից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան